Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Տեսանյութ. Ալիևը բացահայտեց ամսաթիվը. Էրդողանի նոր հանձնարարությունը Փաշինյանին       Շիրակի մարզում այրվել են տուն և անասնագոմ    

10 մայիս 2019 11:47

Ապօրինի յուրացված ակտիվները Հայաստան վերադարձնելու փորձ է ձեռնարկվել.արդեն կա արդյունք

 «Հայաստանի Հանրապետության դատախազության 2018 թվականի գործունեության մասին» հաղորդման քննարկմանը ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանից «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը հարցրեց, թե հաշվի առնելով, որ տասնյակ տոկոսներով աճել են հանցագործությունների հետ կապված դատախազության գործողությունները, արդյո՞ք տեղին է ենթադրել, որ նախկինում կաշկանդված են եղել՝ որոշակի ոլորտներում գործողություններ կատարելու։

Արթուր Դավթյանը կաշկանդված լինելու մասին հարցին այսպես պատասխանեց․«Անկեղծորեն պատասխանում եմ՝ որևէ կաշկանդվածություն չեմ ունեցել։ Բայց հիմա տրամաբանական հարց է առաջանում՝ 10, 15, երբեմն բազմապատիկներով ցուցանիշների աճը ինչո՞վ է բացատրվում․ դա պարզ երկու պատճառ ունի, առաջինը՝ մեր քաղաքացիների ընդգծված նախաձեռնողականություններն են եղել, 3,6 անգամ ավելացել են քաղաքացիների հաղորդումները՝ հատկապես կոռուպցիոն բնույթի հաղորդումների հետ կապված»,-ասաց նա։
Դատախազը երկրորդ պատճառ համարեց այն, որ գործադիր իշխանության մարմինները ևս աչքի են ընկել ընդգծված նախաձեռնությամբ։ «Դատախազության տիրույթից 2018թ.-ին պետությանը պատճառված 84 մլրդ դրամ վնասից 32 մլրդը դատախազության գործառույթներում հարուցված քրեական գործերի արդյունքում են, և դրանց ճնշող մեծամասնությունը գործադիրի նախաձեռնությամբ ներքին ստուգողական հայտնաբերված խախտումներն են, որոնք դատախազություն են ուղարկվել, և քրեական գործեր են հարուցվել»,-շեշտեց նա։
ՀՀ-ից դուրս տարված ակտիվների վերադարձման հարցում ինչ քայլեր են կատարվում։

Փորձ է ձեռնարկվել Հայաստան վերադարձնել առանձին քրեական գործերով ապօրինի յուրացված եւ երկրի սահմաններից դուրս բերված ակտիվները: Մայիսի 10-ին Ազգային ժողովի նիստում «2018 թ. դատախազության գործունեության մասին» զեկույցի քննարկման ժամանակ այս մասին ասաց գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ պատասխանելով «Իմ քայլը» դաշինքից պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի հարցին:
Գլխավոր դատախազի խոսքով, այս դատական գործն ունի մասնավոր եւ իրավական դրսեւորում: «Մենք արդեն ունենք արդյունքներ: Միջազգային համագործակցության արդյունքում մենք պարզել ենք միայն մեկ քրեական գործով պետությանը հասցված վնասի չափը: Ներկա պահին արդյունքն այն է, որ մենք հնարավորություն ունենք այդ ակտիվների օգտագործման համար արգելք դնել», - պարզաբանեց Դավթյանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր