Արդյո՞ք կոռուպցիա չէ՝ Դուք 14 միլիոն դրամի վերելակ եք կառուցել ձեր տան համար,դատախազի համազգեստը՝58 միլիոն դրամ
![](https://panorama.am/news_images/691/2072615_1/31.thumb.jpg)
Բաբաջանյանը շեշտեց՝ գլխավոր դատախազն ԱԺ ամբիոնից խոսեց կոռուպցիայի դեմ պայքարի մասին. «Բայց արդյոք կոռուպցիա չէ՞ այն փաստը, որ դատախազն իր վարչության պետի պաշտոնում նշանակել է իր զարմիկին՝ Սարգիս Թարխանյանին, իսկ Լոռու մարզի դատախազ է նշանակել իր սանիկին՝ Արսեն Մարտիրոսյանին:
Արդյոք կոռուպցիա չէ՞ այն փաստը, որ Արթուր Դավթյանն իր մտերիմին՝ Սեւակ Հովհաննիսյանին, որն աշխատում էր Էրեբունու դատախազությունում, տեղափոխել է գլխավոր դատախազություն եւ երկու տարվա աշխատանքային փորձով նշանակել Արարատի մարզի դատախազ»: Բաբաջանյանը, դիմելով Արթուր Դավթյանին, ասաց. «Արդյոք կոռուպցիա չէ՞ այն փաստը, որ դուք, դառնալով գլխավոր դատախազ, որոշել եք փոխել դատախազի համազգեստը եւ պետությունից դրա համար պահանջել 58 միլիոն դրամ: Արդյոք կոռուպցիա չէ՞ այն փաստը, որ դատախազության շենքի վերին հարկի վրա նոր հարկ եք կառուցել տվել, որը պետության համար արժեցել է 160 միլիոն դրամ: Այդ հարկ եք տեղափոխել ձեր առանձնասենյակը եւ համեստ գրասենյակ զբաղեցնելու փոխարեն այժմ զբաղեցնում եք 100 քմ տարածք: Դուք 14 միլիոն դրամի վերելակ եք կառուցել տվել, որը բարձրանում է ձեր հարկ, իսկ առաստաղն այնքան եք բարձրացրել, որ վերելակը հարմարվի, եւ դա կրկին՝ հարկատուների հաշվին»: