Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

11 մայիս 2019 15:26

Տեսանյութ. Վազգեն Սարգսյանը տեղյակ է եղել Մեղրիի փոխանակման քննարկումներին. Վաղարշակ Հարությունյան

Ադրբեջանը չէր ուզում իրականացնել հրադադարի պայմանագիրը: Նրանք պայմանագրի ստորագրմանը գնացին, քանի որ ուզում էին ժամանակ շահել: Մենք ջարդել էինք նրանց հարվածային ուժերը, և նրանք ուզում էին վերականգնել  ուժերը: Բաքվին հրադադարի պայմանագրին գնալ ստիպել է մեր բանակը: Նրանք ունեին լրջագույն մտահոգություններ, որ մենք առաջ կգնանք ու նոր դիրքեր կզբաղեցնենք, դրա համար փորձեցին կանխել դա: Այսօր՝ մայիսի 11-ին, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ Պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը՝ խոսելով հրադադարի ռեժիմի վերաբերյալ փաստաթղթի մասին:

Մայիսի 12-ին լրանում է Բիշքեկյան փաստաթղթի ստորագրման  25-րդ ամյակը:
Ինչ վերաբերում է իր այն հայտարարությանը, որ Քոչարյանը քննարկել է Մեղրիի փոխանակման հարցը, Հարությունյանը նշեց, թե ինքը չի ասել, որ որևէ մեկն այդ տարբերակը քննարկել է առանց Վազգեն Սարգսյանի. «Ես ասել եմ միայն այն փաստերը, որոնց մասնակիցը ես եմ եղել: Ես ցույց եմ տվել նկարներ, որ համանախագահների հետ քննարկում եմ այդ հարցը: Երկու անգամ ես համանախագահների հետ այդ հարցը քննարկել եմ: Վազգեն Սարգսյանը տեղյակ է եղել»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր