Կասկածներ կան, որ Հոկտեմբերի 27-ին զենքերը նախօրոք են բերվել

Իմքայլական Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ իր ավտոմեքենան էլ են ստուգել. «Ինչ վերաբերում է պայուսակները ստուգելուն, պահպանության ծառայությունը չափն անցել է: Ես զգուշացրել եմ նրանց, որ պայուսակի ստուգումն արդեն այլ ռեժիմ է: Նրանք հասկացել են, որ պետք է վերանայեն այդ մասը: Մեքենաների ընդհանուր հսկողությունը մտնում է անվտանգության տրամաբանության մեջ, հատկապես Հոկտեմբերի 27-ից հետո: Այստեղ նեղանալու բան չկա: Իսկ եթե ինչ-որ մասով վերանայելու հարցեր կան, ես այդ հարցը քննարկել եմ և միգուցե վերանայումներ լինեն: Բաներ կան, որոնցից կարելի է հրաժարվել, որովհետև դա որևէ հարց չի լուծում»:
Քոչարյանը նշեց, թե դեռ կասկածներ կան, որ Հոկտեմբերի 27-ին զենքերը նախօրոք են բերվել:
Դիտարկմանը, որ խոսքը վերաբերում է ԱԺ-ից դուրս գալու ժամանակ ստուգումներին, Քոչարյանն ասաց՝ եթե ստուգումների մասով ռեժիմի խախտումներ են եղել, ինքը հենց այսօր կզբաղվի հարցով:
Ինչ վերաբերում է Հոկտեմբերի 27-ի գործը վերաբացելուն, Քոչարյանը նշեց, որ ծանրակշիռ ու նոր հանգամանքներ եթե լինեն, օրենքի պահանջով գործընթացը նորից տեղից կշարժվի: Եթե դա կապված լինի Մեղրի տարբերակի, կամ այլ հանգամանքի հետ, պետությունը կիրականացնի իր պարտավորությունները։
Անդրանիկ Քոչարյանը շատ արտառոց դեպք է համարում հատուկ ծառայություններից փաստսթղթերի անհետանալու փաստը:
Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ նա նշեց, որ նման դեպք եղել է նաև 90-ականներին իշխանափոխության ժամանակ, երբ Ղարաբաղ կոմիտեն եկավ իշխանության և նախկին ԿԳԲ-ի կառույցներին անհետացել էին գործակալական գործերը.
«Ով էդպիսի բան նախաձեռնել է, դա անհետևանք չի մնալու, կհայտնաբերվեն թե՛ իրականացնողները, թե՛ նաև. եթե հնարավորություն կա, այդ փաստաթղթերի վերականգնման գործընթաց կգնա»:
Քոչարյանի խոսքով՝ դրանք կարող են կապ ունենալ Մարտի 1-ի կամ այլ բաների հետ, բայց դրանց անհետանալը նշանակում է, որ կան մարդիկ, որ լուրջ անհանգստացել են ինչ-որ փաստաթղթերի գոյությամբ, իսկ հայտնի է, որ շատ բաներ կեղծվել են, նաև անվտանգության ծառայություններն են մասնակից եղել այդպիսի կեղծիքների կազմակերպմանը, թեկուզ Մարտի 1-ի գործով:
Նա նշեց, որ Ներքին գործերի նախարարությունը ԱԱԾ գործակալական հաղորդագրությունների հիման վրա էր Մարտի 1-ին պլանավորել առավոտյան գործողությունները, խոսքը զենք-զինամթերք ունենալու մասին է, որի վերաբերյալ փաստաթղթերին Փաստահավաք խմբին հեռու են պահել և թույլ չեն տվել ծանոթանալ: