Հունիսի 22-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է       «Ուժեղ Հայաստան»-ը դիմել է ՍԴ՝ պահանջելով անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները կամ նշանակել ընտրությունների երկրորդ փուլ    

14 մայիս 2019 13:12

Սիրիայում հրթիռակոծման հետևանքով 5-10 տարեկան երեխաներ են մահացել, որոնցից մեկը հայ է

Սիրիայում զինյալ խմբավորումները, խախտելով լարվածության մեղմացման գոտիների մասին համաձայնությունը, մայիսի 12-ին հրթիռակոծել են սիրիական Համա քաղաքի արվարձանները, հաղորդում է սիրիական ՍԱՆԱ պետական լրատվական գործակալությունը:
Զինյալները բազմաթիվ հրթիռներ են արձակել Սքեյբիե շրջանի բնակչության ուղղությամբ: Հրթիռակոծման հետևանքով զոհվել են 5-10 տարեկան 4 երեխաներ, վիրավորվել են տասնյակ քաղաքացիներ:

Զոհերից մեկը Ջեսիկա Հարությունի Սեմերճյանն է:
Երեկ զինյալները դարձյալ հրթիռակոծել են նույն բնակավայրը. զոհվել է 1, վիրավորվել՝ 5 մարդ:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր