Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 42 տրանսպորտային միջոց, 45 քաղաքացու ցուցաբերել օգնություն          Խոշոր վթար Կոտայքի մարզում, «Lexus»-ը բախվել է մի քանի ծառի, հղի կին է տեղափոխվել հիվանդանոց       Մոսկվան և Վաշինգտոնը քրտնաջան աշխատում են խաղաղության համար    

14 մայիս 2019 13:58

Անչափահասները սեռական հարաբերություն Են ունեցել 13-ամյա աղջնակի հետ. նա հղի Է

Արմավիրի մարզի գյուղերից մեկում  հերթական արտառոց դեպքն է գրանցվել:
45-ամյա կինը Վաղարշապատի հիվանդանոց է տարել 13-ամյա աղջկան, որը գտնվում է ակնհայտ հղիության վիճակում: Այս մասին հաղորթում է  armeniasputnik.am-ը՝ հղում  տալով իր աղբյուրներին:
Ըստ գյուղում շրջանառվող որոշ տեղեկությունների՝ պտուղը մոտ հինգ ամսեկան է: Գյուղում խոսում են նաև, որ ամիսներ առաջ անչափահաս աղջկա հետ մի քանի անգամ սեռական հարաբերություններ են ունեցել համագյուղացի երկու տղա, որոնք 13 և 14 տարեկան են:
Անչափահաս տղաներն ու հղիացած աղջիկը նաև համադասարանցիներ են: Ամենայն հավանականությամբ՝ պտուղը չի հեռացվի, քանի որ բժշկական այդ միջամտությունը ապօրինի կարող է համարվել:
Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից մեզ հայտնեցին, որ դեպքի առթիվ ոստիկանության Վաղարշապատի բաժնում նյութեր են նախապատրաստվում. հանգամանքները պարզվում են:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր