ՀՀ Կառավարության 3-րդ մասնաշենքում պայթուցիկ սարք է տեղադրված. Ահազանգ ԱԻՆ-ում
Մայիսի 14-ին, ժամը 14:18-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ ՀՀ Կառավարության 3-րդ մասնաշենքում պայթուցիկ սարք է տեղադրված:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:
Այս պահին տարհանում են շենքում գտնվողներին
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
***
Կառավարության շենքում ռումբ լինելու ահազանգը կեղծ է, այս մասին հաղորդեց ԱԻՆ գնդապետ Հարությունյանը. «Ամբողջ շենքը զզնել ենք ռումբ չկա, աշխատակիցներն էլ վերադառնում են իրենց աշխատանքին»:
Հարցին, թե ինչ է սպասվում կեղծ ահազանգ տվողին, գնդապետը պատասխանեց, որ դրանով կզբաղվի ոստիկանությունը:
Հիշեցենք, որ ավելի վաղ տեղեկացրել էին, որ ԱԻՆ այսօր՝ 14:17-ին, անհայտ անձից ահազանգ է ստացվել, թե կառավարության շենքի ներսում ռումբ կա: