Մենք ուզում ենք դուրս գալ ստի ու ներքին թշնամանքի հնգամյակից, նման շարժումը պետք է խրախուսի կամ առաջնորդի եկեղեցին ու հանրային դաշտը          Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից․ «Հրապարակ»       Ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 26-ին տարադրամի շուկայում    

15 մայիս 2019 11:27

Բացի Վովա Գասպարյանից, Սարգսյանին «քցել» է նաև Աղվան Հովսեփյանը․ուշագրավ մանրամասներ

«Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր։ Ես սխալվեցի։ Ստեղծված իրավիճակն ունի մի քանի լուծում, բայց դրանցից ոչ մեկին ես չեմ գնա։ Դա իմը չէ։ Ես թողնում եմ երկրի ղեկավարի` Հայաստանի վարչապետի պաշտոնը։ Փողոցի շարժումն իմ պաշտոնավարման դեմ է։ Ես կատարում եմ ձեր պահանջը»: 2018 թվականի ապրիլի 23-ին իր հրաժարականի տեքստում ասել էր երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ Սարգսյանի այս հայտարարությունը մինչ այսօր որեւէ կերպ չի բացատրվել, ինչու՞մ էր ճիշտ Փաշինյանը եւ ինչու սխալվեց ինքը։
hayeli.am-ը ուշագրավ տեղեկություն էր հրապարակել այն մասին, որ Արցախում գտնվող Սերժ Սարգսյանը մարտական ընկերների համառ պնդումներին տեղի հայտնի արտահայտությունը։ Ասել է, որ այն վերաբերում էր ոստիկանապետ Վովա Գասպարյանին, ով մինչեւ Սերժ Սարգսյանի հրաժարականը արդեն անցել է Փաշինյանի կողմը, բանակցել նրա հետ, սրանով էր պայմանավորված Նիկոլ Փաշինյանի այն արտահայտությունը Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ, որ դուք չեք տիրապետում իրավիճակին, Հայաստանում իշխանությունն արդեն ժողովրդին է պատկանում։
Irakanum.am-ին հայտնի է դարձել, որ մինչ Սերժ Սարգսյանի հրաժարականը Փաշինյանի հետ բանակցողների շարքում է եղել նաեւ ՀՀ քննչական կոմիտեի այդ ժամանակվա նախագահ Աղվան Հովսեփյանը։ Ի դեպ հեղափոխությունից հետո էլ Աղվան Հովսեփյանն ու Վովա Գասպարյանը շարունակում են ակտիվ համագործակցությունը նորերի հետ։ Մեր աղբյուրները հայտնում են, որ Գասպարյանն ու Հովսեփյանը հաճախ են հյուրընկալվում ՀՔԾ, եւ նախկինների մութ անցյալի վերաբերյալ հետաքրքիր դրվագներով կիսվում։
Սրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ հեղափոխությունից հետո ինչպես Վլադիմիր Գասպարյանի, այնպես էլ Աղվան Հովսեփյանի վերաբերյալ մամուլում, (ինչպես նաեւ այդ ժամանակ ընդդիմադիր գործիչների, ովքեր ներկայումս իշխանության են) տեղ գտած աղմկահարույց դեպքերի ու կոռուպցիոն գործարքների մասով որեւէ ընթացք չի տրվում։ Այս երկուսի անունը չի շրջանառվում անգամ մարտի մեկի գործում։ Իսկ ինչպես հայտնի է Աղվան Հովսեփյանը այդ ժամանակ զբաղեցնում էր գլխավոր դատախազի պաշտոնը՝ ասել է թե` եղել է մարտի 1-ի շինծու քրեական գործի ճարտարապետներից մեկը: Պատահական չէ, որ հենց Հովսեփյանը շրջանառության մեջ դրեց թեզը, թե այդ ժամանակվա ընդդիմության լիդերները ժողովրդի նկատմամբ հոգեբանական դիվերսիա են իրականացրել, «զանգվածային հոգեխանգարմունքի մեջ գցել» մարդկանց: Եւ հիմա Աղվան Հովսեփյանը մեկն է այն անձանցից, որոնք պատասխանատվություն են կրում 2008թ. մարտի 1-ի իրադարձությունների կապակցությամբ քաղբանտարկյալների դեմ կեղծ ցուցմունքների եւ կեղծ ապացույցների հիման վրա հարուցված քրեական գործերի համար, գործեր, որոնք փլուզվեցին դատարանում:
Այսօր դատարանում քննվում է մարտի մեկի գործը, իսկ Աղվան Հովսեփյանը հանգիստ նստել է տեղը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր