Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված սպասվում է բարձր ջերմային ֆոն          «Զվարթնոց» օդանավակայանի մոտ ճակատ ճակատի մեքենաներ են բախվել, վիրավոր կա       Շահրամանյանի կողմից Ադրբեջանին փոխանցված հայտարարության տեքստում չկա որևէ հիշատակում Արցախի լուծարման կամ ՀՀ ԶՈւ վերաբերյալ    

15 մայիս 2019 15:10

Ինչ-որ մեղադրանք տեսնո՞ւմ եք սպանությունների հետ կապված,քաղաքական դիվիդենտներ են հավաքում էդ մարդկանց վշտի վրա

Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանն այսօր լրագրողների հարցին ի պատասխան անդրադարձավ Արցախի գործող և նախկին նախագահներ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասիանի՝ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ դատարան ուղարկված անձնական երաշխավորության նամակին:


«Դա միջամտություն չէ ներքին գործերին ոչ մի կերպ: Եվ այն մարդիկ, ովքեր փորձում են դա որակել որպես ուրիշ երկրի միջամտություն, դրանք ուղղակի կեղտոտ խաղեր են: Երաշխավորությունը դա միջամտություն չէ: Իսկ ինչո՞ւ պետք է չանեն, իրենց ընկերն է, մարտական ընկերն է, ձեզ թվում է՝ ձեռները ծալած պետք է նստե՞ն»,- ասաց Լևոն Քոչարյանը:
Նա նշեց, որ 10 տարի շարունակ այնպիսի քաղաքականություն է վարվել, որ Մարտի մեկի սպանությունների սլաքներն ուղղել են Քոչարյանի ու նրա թիմակիցների ուղղությամբ:
«Դրա համար ասում եմ՝ քաղաքական դիվիդենտներ են էսքան տարի հավաքել էդ մարդկանց վշտի վրա: Հիմա ի՞նչ, մի տարի է անցել, ինչ-որ մեղադրանք տեսնո՞ւմ եք սպանությունների հետ կապված, հրահանգների հետ կապված: Երեկ էլ լսել եք ու ահագին բաներ տեսել եք, թե ոնց ա քննությունը տարվել: Ի՞նչ է պետք, էնքան ակնհայտ է էս ամեն ինչը: Եվ ես շատ ուրախ եմ, որ հիմա մենք այս ամեն ինչը կարողանում ենք բաց դատավարությամբ լսել: Թող բոլորը տեսնեն, առաջին հերթին զոհերի հարազատները հասկանան՝ երկրի նախագահը ինչի՞ պետք ա ուզենա մարդ սպանի: Ժողովուրդ, դա ուղղակի նոնսենս ա: Էդ մարդկանց գլուխն են մտցրել դա ու դրա վրա էնքան են ականջներին նստել, համոզել, ես շատ ցավում եմ»,- ասաց նա:
Ըստ Լևոն Քոչարյանի՝ առաջին շահագրիգռ կողմը իրենք են, որ ուզում են ամեն ինչը բացահայտվի, վերջապես մարդիկ հասկանան, որ Քոչարյանն այս ամենի հետ կապ չունի:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր