Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

15 մայիս 2019 16:44

«ՎՏԲ-Հայաստան» բանկի պաշտոնյան մեղադրվում է ավելի քան 42 մլն դրամ հափշտակելու մեջ

«ՎՏԲ Հայաստան բանկ» ՓԲԸ Եղեգնաձոր մասնաճյուղի գործառնական բաժնի պետը մեղադրվում է շուրջ 42 մլն դրամ հափշտակելու մեջ։ 

Ավելի վաղ  տեղեկացրել էինք, որ ՓԲԸ-ի «Եղեգնաձոր» մասնաճյուղի թվով 2 բանկոմատների ստուգման արդյունքում դեռեւս 2017 թվականին հայտնաբերվել էր պակասորդ՝ ավելի քան 4 տասնյակ միլիոն դրամի չափով։

ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու դեպքի առթիվ։ Քննությամբ պարզվել էր, որ որ բանկոմատների լիցքավորումը և լիցքաթափումը հիմնականում իրականացվել է ՓԲԸ-ի «Եղեգնաձոր» մասնաճյուղի գործառնական բաժնի պետ Ն.Հարությունյանի կողմից՝ միանձնյա:

Նախնական քննության տվյալներով՝ Ն.Հարությունյանը 2014թ. սեպտեմբերի 17-ից զբաղեցնելով մասնաճյուղի գործառնական բաժնի պետի պաշտոնը, Եղեգնաձոր քաղաքի Նարեկացի 8 հասցեում տեղակայված բանկոմատի և մասնաճյուղում տեղակայված բանկոմատի լիցքավորման և լիցքաթափման գործընթացներն իրականացնելիս, համապատասխան հաշվապահական կեղծ ձևակերպումներ տալով, 2016թ. հունիսի 27-ից մինչև 2017թ. հունիսի 19-ն ընկած ժամանակահատվածում մաս-մաս բանկոմատներից վերցրել և յուրացրել է ընղհանուր 42.316.000 ՀՀ դրամ գումար' «ՎՏԲ Հայաստան բանկ» ՓԲ ընկերությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս:

Բանկի աշխատակցուհու նկատմամբ 2017 թվականի հուլիսին հայտարարվել էր հետախուզում։ «Փաստինֆո»-ն տեղեկացավ, որ նա հայտնաբերվել է եւ մեղադրանք առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Քրեական գործն ուղարկվել է դատարան։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր