Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան          ՈւՂԻՂ. Տավուշի գյուղապետերը Երևանից վատ լուրով են եկել. իրավիճակի նոր լարում       Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան    

15 մայիս 2019 18:32

Պուտինը կալանավայրում կարող է տեսակցել Քոչարյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 8-ի իր մեծ ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը այս տարվա հոկտեմբերի 1-ին կգա Հայաստան։ Փաշինյանը այս կերպ ցանկանում էր ցույց տալ, որ ՌԴ իշխանությունների հետ խնդիրներ չունի, և հայ-ռուսական հարաբերություններում ամեն բան կարգին է։

Չնայած վարչապետի հավաստիացումներին՝ մամուլում հայտնվեցին տեղեկություններ, որոնց համաձայն՝ ռուսական կողմը դժգոհություններ ունի, և հայ-ռուսական բարձր մակարդակի հանդիպումների ժամանակ դրանց մասին բարձրաձայնվում է։ Ըստ մամուլի հրապարակումների՝ ՀՀ-ՌԴ ԱԳ նախարարների և վարչապետների հանդիպումների ժամանակ ռուս պաշտոնյաները խոսել են հայ-ռուսական հարաբերություններում առկա խնդիրներից, ռուսական կողմը ակնարկել է նաև, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը իրենք համարում են քաղաքական։

Իշխանական կուլիսներում խոսակցություներ են շրջանառվում, որ մինչ Քոչարյանի ազատ արձակումը Պուտինը դժվար թե այցելի Հայաստան, իսկ եթե անգամ  ՌԴ նախագահը այցելի Հայաստան, ապա կարող է տեսակցել կալանավայրում գտնվող Ռոբերտ Քոչարյանին։

Ի վերջո, հայտնի է, որ Պուտինն ու Քոչարյանը մտերիմ ընկերներ են, իսկ այն, որ նախագահ Պուտինը հատուկ վերաբերմունք ունի իր ընկերների նկատմամբ, ակնհայտ է։ Չպետք  է մոռանալ, որ 2015 թվականին, երբ ՌԴ նախագահ Պուտինը այցելեց Իտալիա, տեսակցեց տնային կալանքի տակ գտնվող իր ընկերոջը՝ Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիին։ Այդ տեսակցության պատճառով ՌԴ նախագահն անգամ ուշացավ Հռոմի պապի հետ վաղօրոք պլանավորված հանդիպումից։

politik.am


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր