Տեսանյութ. «Եվրատեսիլ 2019»-ի շուրջ արդեն իսկ գեյ-սկանդալ է սկսվել. անբարյացակամ վերաբերմունք և մասնակցի վարկանիշը կտրուկ անկում կապրի

Նա խոսել է նաև ԼԳԲՏ թեմայի մասին, որը պրոպագանդվում է «Եվրատեսիլ»-ում։ Նրա խոսքով՝ կարելի է ասել, որ մրցույթը ԼԳԲՏ կենտրոնն է, և արևմտյան հանրությունը նորմալ է տրամադրված դրա նկատմամբ։ Իսկ եթե մասնակիցներից որևէ մեկը կամ նրա թիմի անդամներից որևէ մեկը բացասաբար արձագանքի համասեռամոլներին, վարկանիշը կարող է կտրուկ անկում ապրել։ ԼԳԲՏ համայքնի ներկայացուցիչները չեն ցանկանում, որ հետագայում հաղթի այդպիսի երկիր, քանի որ նման բառերից հետո վախենում են, որ այդ երկիր գնալն իրենց համար ապահով չէ։ Նա որպես օրինակ ներկայացրել է Բելառուսի ներկայացուցիչ Զենային. նրա պրոդյուսեր Վիկտոր Դրոբիշը բացասաբար է արտահայտվել համառեսալոմերների մասին, և երգչուհու վարկանիշը կտրուկ անկում է ապրել... Ընդ որում, նա ամեն դեպքում հայտնվել է եզրափակչում...
Մի քանի տարի ատաջ կատարողներից մեկը, որը Հայաստանը ներկայացնում էր «Եվրատեսիլ»-ին, բացասաբար էր արձագանքել թեմային, ինչի արդյունքում արժանացել էր չխչրախուսաող մեկնաբանությունների տարափի։
Ընդ որում, «Եվրատեսիլ 2019»-ի շուրջ արդեն իսկ գեյ-սկանդալ է սկսվել։ Մրցույթի հեռարձակման ընթացքում կադրում էին հայտնվել համբուրվող տղամարդիկ։ Հեռուստադիտողներից շատերը զայրացած էին...