Արդեն կան դիրքեր, որ հանձնվել են թուրքերին, 100 տոկոս 2 դիրք արդեն հանձնվել է,Կոթի գյուղում իրենց աշխարհազորայիններն են իջել          Տեսանյութ. Կիրանցեցի 96-ամյա Լենա տատիկն ուշաթափվեց.Հանգիստ կանգնած էինք, եկել են մեծ ուժերով՝ խփելով, քարշ տալով՝ տեղափոխել են մեքենա       Վրաստանում ցուցարարները պատռել և այրել են Ռուսաստանի դրոշը    

16 մայիս 2019 13:40

Այս գործը օդ է, խուճուճ ձեւակերպումներ են տրվել,Քոչարյանը չունի մեղադրյալի պատշաճ կարգավիճակ, հետևաբար կալանքը չի կարող կիրառվել

 ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հիմնավոր լինել–չլինելու հարցի քննությանը Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ Արամ Օրբելյանը շարունակում է ներկայացնել կալանքի հիմքերի բացակայության վերաբերյալ պաշտպանական կողմի դիրքորոշումը։
Նա  հիշեցրեց, որ երբ ամենասկզբում Քոչարյանին մեղադրանք առաջադրվեց, պաշտպանական խմբի համար դժվար էր հասկանալ մեղադրանքի էությունը։ «Մենք հայտարարում էինք՝ չգիտենք՝ ինչից ենք պաշտպանվում։ Որեւէ փորձ չէր կատարվում պարզաբանել մեղադրանքը։ Ինչո՞ւ. շատ պարզ պատճառով՝ դա պարզ դատավարական հնարք է՝ երբ գործը թույլ է, ոչ հստակ ձեւակերպումներ են տրվում, իսկ երբ գործը ուժեղ է, հստակ է, ապա շատ պարզ ձեւակերպումներ են տրվում, ապացույցներ ներկայացվում։ Այստեղ գործ չկա, ինչպես ասում է գործիչներից մեկը՝ գործը օդ է, դրա համար խուճուճ ձեւակերպումներ են տրվել։ Մեղադրական կողմը կարող է գրել ինչ կամենա, կարող է վերցնել Հովհաննես Թումանյանի պատմվածքների ժողովածուն եւ ասի սա մեղադրական եզրակացություն է...», -հայտարարեց Օրբելյանը։ Պաշտպանի խոսքը, սակայն ընդհատեց Երեւան քաղաքի դատախազ Գեւորգ Բաղդասարյանը: Նա առարակեց եւ խնդրեց Օրբելյանին նման ձեւակերպումներ չհնչեցնել։

«Եթե կվկայակոչեք պատմվածքներից մեջբերումներ, որի մասին խոսում եք, նույն ձեւ պատասխանեք նաեւ դուք»։

Նախագահող դատավոր Դավիթ Գրիգորյանը ընդունեց առարկությունը եւ հորդորեց որակումներ չանել։ Արամ Օրբելյանն էլ իր հերթին արձագանքեց՝ ասելով.
«Ես չասացի՝ պատմվածքներ կան, էդպես կարող է ավելի հետաքրքիր լիներ»։ Օրբելյանի այս հայտարարության հետ համակարծիք էր նաեւ Ռոբերտ Քոչարյանը:
 
 «Ռոբերտ Քոչարյանը չունի մեղադրյալի պատշաճ կարգավիճակ, հետևաբար կալանքը չի կարող կիրառվել, երկրորդ՝ 300.1 հոդվածը չի կարող կիրառվել 2008-ին տեղի ունեցած արարքի նկատմամբ, երրորդ՝ 300.1-ով նախատեսված մի շարք արարքներ չեն կարող քննվել այստեղ, քանի որ կա նախագահական անձեռնմխելիություն»,- հայտարարեց  Արամ Օրբելյանը:
Ըստ նրա՝ նախագահին տրված է իրավասություն՝ գործողություն իրականացնելու. «Դատարանը պետք է անդրադառնա անձեռնմխելիության ինստիտուտին ու պարզի՝ արդյոք պարոն Քոչարյանը դուրս է եկել իր իրավասությունների շրջանակից, թե չէ, բայց մնալով այս փուլի գործողությունների շրջանակներում: Եթե չեք կարող պարզել, պետք է անձեռնմխելիության ինստիտուտը կիրառվի»,- շարունակեց փաստաբանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր