Մայր Աթոռը մեզանից յուրաքանչյուրն է, իսկ մենք զորեղ ենք մեր նախանձախնդիր ու բարեպաշտ ժողովրդով          Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ Ալափարս-Սոլակ ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «BMW»-ում       Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցում նախատեսված միասնական ժամերգությունը վաղը կտեղափոխվի և տեղի կունենա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ ժամը 17:00-ին․ Արագածոտնի թեմ    

16 մայիս 2019 17:05

Տեսանյութ. Հետաքրքիր նյութեր կային՝ ինչպես է նռնակը պայթում, ոստիկանության աշխատակիցը դրանից զոհվում,տեսանյութերն այսօր չկան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր դատարանում խոսեց Մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ ցուցարարների կողմից կիրառված ուժի, զինված լինելու մասին հավաստող տեսանյութերից։ Քոչարյանն ասաց, որ դրանք առաջին անգամ տեսել է 2008 թվականի մարտի 7-8-ի ընթացքում։ Դրանք, ըստ Քոչարյանի, իրեն է ներկայացրել ԱԱԾ նախկին տնօրեն Գորիկ Հակոբյանը․ «Ես նախքան իմ ասուլիսը, նրան ասացի, որ լրագրողների հետ հանդիպելու եմ, ինձ պետք է հասկանալ ինչ է կատարվում։ Նա ինձ ասաց, որ այո՛, զենք են կիրառում, նռնակներ կան մարտական, և այդ դրվագը ինքը ինձ պատմեց, որ մեքենաների հետևից դուրս են գալիս կրակում, նորից մտնում մեքենայի հետևը։ Այդ դրվագը ինքը ինձ ցույց տվեց, որոնք այսօր ոչ մի տեղ չկան։ Ես չգիտեմ, որտեղ են։ Բավականին հետաքրքիր նյութեր, թե ինչպես է նռնակը պայթում, ոստիկանության աշխատակիցը դրանից զոհվում, այդ ամենը կար, այսօր դրանք չկան»։ 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր