Ռոբերտ Քոչարյանը մանրամասներ է հայտնում. Տեր-Պետրոսյանը հայտարարել էր, որ սյուրպրիզ ունի

Քոչարյանը նշեց, որ 2008 թվականի փետրվարի 22-ի ուշ երեկոյան, երբ վերադարձել է Մոսկվայից և հենց օդակայանում իրեն զեկուցել են վիճակի մասին, ցանկություն է հայտնել հանդիպել բարձրագույն հրամանատարական կազմի հետ. «Սա առաջին հանդիպումն էր 10 տարվա ընթացքում նախագահ լինելու ժամանակ: Պատկերացրեք մի վիճակ, երբ որպես նախագահ ես սահմանադրության երաշխավորն եմ, և տեղեկություն եմ ստանում, որ բանակը, բանակի ղեկավար կազմը ներքաշվում է քաղաքականության մեջ, ի՞նչ պետք է անի երկրի գլխավոր գերագույն հրամանատարը, պետք է հանդիպի բանակի ղեկավարության հետ և ասի, որ այնպիսի հետևանքներ կարող են լինել, որոնք ուղղակի կկործանեն Հայաստանի Հանրապետությունը: Հանդիպումը տեղի ունեցավ փետրվարի 23-ին՝ մոտավորապես ժամը 23:00-ի կողմերը, նախագահական նստավայրում, տևել է հանդիպումը 20 րոպե, ոչ ավել: Երկու հարցի վրա էի ուշադրություն դարձրել՝ առաջինը՝ հասունանում է հետքաղաքական ճգնաժամ, դա ակնհայտ է, մենք գիտեինք, որ պարտված կողմը չի ընդունելու ընտրությունների արդյունքները, քանի որ հանրահավաքներում մինչև ընտրություններն արդեն ասվում էին, որ մենք արդեն հաղթել եքն, և եթե մենք պարտվենք, ապա ընտրությունները կեղծված են: Ճանաչալեով այդ անձանց, ովքեր ներգրավված էին այդ պրոցեսների մեջ, վստահություն կար, որ այս գործընթացը կարող է լինել: Քանի որ ներքաղաքական ճգնաժամ էր հասունանում, մենք սահմաններում պետք է չափազանց ուշադիր լինենք, քանի որ հակառակորդը կարող է ուղղակի օգտվել այդ հանգամանքից: Ես ինքս, լինելով Լեռնային Ղարաբաղի ղեկավար, օգտվել եմ Ադրբեջանում տեղի ունեցող ներքաղաքական իրավիճակից: Երբ Ադրբեջանում իշխանության հարց էին լուծում, մենք ազատագրել ենք 3 շրջան: Այդքանը հիշողությանս մեջ ունենալով, ես զգուշացրել եմ, որ պետք է լրիվ այլ ռեժիմով, ծառայության ռեժիմով անցնենք այդ ժամանակահատվածը: Զորանոցային վիճակը եղել է հենց դրանով պայմանավորված: Երկորրդ՝ ԵԿՄ-ի իրադարձությունների մասով, շատ հստակ է դրվել հարցը՝ կամ ԵԿՄ-ում, կամ էստեղ, կամ քաղաքաակն գործիչ եք, կամ զինվորական: Այս երկու հարցն իրար հետ փոխկապակցված են, քանի որ եթե այստեղ պառակտում տեղի ունեցավ բանակի, ապա անպայման հակառակորդը կօգտվի այդ վտանգից»:
Նա նշեց, որ ամբողջ պատասխանատվությունն իր վրա էր. «Իմ աշխատելաոճի մեջ ես երբեք չէի ասում ոչ մեկին, թե դու ինչպես պետք է գործես, հանձնարարական է տրվում, իսկ թե ինչպես է լուծվում տվյալ խնդիրը, դա տվյալ մարմնի ղեկավարի պարտականությունն է: Եթե հարցը գար նրան, թե ինչպես պետք է նախարարը տվյալ խնդիրը լուծի, փոխվում էր նախարարը, ես չեմ կարող նախարարից ավելի լավ իմանալ, թե ինքը ոնց պետք է լուծի այս հարցը: Այն ժամանակվա նախարարը 12-13 տարվա գլխավոր շտաբի պետի փորձ ուներ և իրեն ասել, թե ոնց պետք է լուծեր հարցն, իմ խնդիրը չէր: Իրենք ինձանից լավ գիտեին: Նույն օրն այդ հրամանն արձակվեց, որի մասին, ի դեպ, ես իմացել եմ այս գործի շրջանակներում: Ծանոթանալուց հետո ես հասկացել եմ, որ շատ ճիշտ և լավ հրաման է, որի շնորհիվ հաջողվել է հնարավոր վատ հետևանքներից խուսափել: Հրամանը որևէ հակաօրինական կետ չի պարունակում: Բայց կոնկրետ այդ հրամանը ով, ոնց տվեց, ինչ ձևով պետք է այդ հարցը լուծվեր, դա իմ խնդիրը չի: Ես երբեք այլ կերպ խնդիրները չէի լուծում, ես չէի ասում գյուղնախարարին, ասենք, ինչքան պարարտանյութ կամ ինչպես անել , դա իմ գործը չէ, ես ասում էի, որ գյուղացին չպետք է կարիք ունենա պարարտանյութի, դիզվառելիքի, ոռոգման խնդիրների և այլն, լուծի, չես լուծում, գնա: Դրանից հետո՝ ամսի 27-ին հայտարարվեց, որ Արթուր Բաղդասարյանը միանում է ընտրված նախագահի հետ և սրանից հետո ես ուղղակի սկսեցի տագնապալից զրույցներ ստանալ անվտանգության ծառայությունից: ԵԿՄ-ից Մանվել Գրիգորյանը թողեց գնաց, բայց բոլոր այն մարդիկ, ովքեր ուզում էին ակտիվ այդ կառույցը ներքաշել քաղաքականության մեջ, այդ մարդիկ շարունակել են այդ գործն առանձին զորամասերում և դրա մասին զեկուցվում էր, բայց բանակի զորանոցային վիճակի բերելը, և այն հրամանը, որ ՊՆ-ի կողմից արձակվել էր, որոշակի պատնեշ էր: Դրանից հետո անվտանգության ծառայության ղեկավարի կողմից տագնապալից զեկույցներ էին գալիս, ինքն ասում էր, որ հնարավոր է պրովոկացիա անեն՝ բավականին զինված մարդիկ կան, երկու գործարար խմիչք էին բերում, ցուրտ էր, հնարավոր էր յուրաքանչյուր պատահական բախում վերագրվել հատուկ ծառայություններին, և հետո տակից դուրս չէինք գա: Վտանգը մեծ էր: Երկրորդ՝ մենք պատերազմական վիճակում ենք, կարող է ներքաղաքական ճգնաժամ հրահրելու նպատակով հենց ներսում նման գործողություն արվի Հայաստանում և ոչ ոք չէր կարող բացառել դա: Երրորդ՝ որոշ մարդիկ որոշ խմբեր փորձեն լարել իրավիճակը և, պատկերացրեք, մի նման բան ամբողջովին կպայթեցներ իրավիճակը և երկրորդր՝ կմնար, այսպես ասեմ, իշխանությունների վրա: Հիմա նման տեղեկությունների մասին նամակ ստանալուց հետո ի՞նչ պետք է աներ ոստիկանապետը, չկար նման ոստիկանապետ, ով նման նամակ ստանալուց հետո միջոցներ չձեռնարկեր: Ոստիկանության համար այլ ելք չէր մնում, քան տեղազզնում կատարել և բացառել նման գործողությունները»: