Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս          Մարդը չի կարողացել անգամ արցախցիներին անվտանգ բենզին բաժանել, բայց հիմա խորհուրդ է տալիս Հայաստանին       Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ    

17 մայիս 2019 12:58

Առաջին տրանսգենդերը, որին արհեստական հեշտոց են պատվաստել տիլապիա ձկան կաշվից

35-ամյա Մաջուն առաջին տրանսգենդեր պացիենտն է աշխարհում, որին արհեստական հեշտոց են պատվաստել տիլապիա ձկան կաշվից։
Ինչպես տեղեկացնում է The Daily Mail-ը, Մաջուն սեռը փոխելու վիրահատության է ենթարկվել 1999-ին, բայց հետագայում առաջ եկած հեշտոցային սթենոզը խաչ է քաշել սեռական կյանքով ապրելու նրա հնարավորության վրա։ Տարիներ հետո նա իմացել է, որ պրոֆեսոր Լեոնարդո Բեզերայի ղեկավարությամբ Բրազիլիայում կատարվում են նորարարական վիրահատություններ այն կանանց համար, ովքեր հիվանդությունների կամ բնածին անոմալիաների պատճառով սեռական օրգանների հետ կապված խնդիրներ ունեն։
Ապրիլի 23-ին Մաջուին նեոհեշտոցային պլաստիկա արեցին, որը ներառում էր հեշտոցի ձեւավորում հատուկ կարկասի՝ տիլապիայի ձգված կաշվի փոխպատվաստման միջոցով։ Վիրահատությունը տեւեց 3 ժամ։ Վիրաբույժների գնահատականներով՝ պացիենտը կկարողանա ապրել լիարժեք սեռական կյանքով արդեն մի քանի ամիս հետո։

Հեշտոցի ձեւավորման տեխնիկան տիլապիայի կաշվի օգնությամբ մշակվել է 3 տարի առաջ եւ հաջողությամբ կիրառվել ինը կանանց բուժելու համար, որոնք թերզարգացած հեշտոց կամ արգանդ ունեին։ Այսպես, պացիենտներից մեկի մոտ ախտորոշվել էր Մայեր-Ռոկիտանսկու-Կուստերի-Հաուզերի ախտանիշ, ինչի հետեւանքով նա արգանդ, արգանդի վզիկ եւ ձվարաններ չուներ, մեկ ուրիշն արգանդի քաղցկեղ ուներ։
Օգտագործումից առաջ տիլապիայի կաշին ախտահանվում է, ինչպես նաեւ ենթարկվում ճառագայթման վիրուսների ոչնչացման համար։ Այս գործողություններից հետո ձկան կաշին կարելի է պահել սառնարանում երկու տարի։ Տիլապիայի կաշին կիրառվում է այրվածքների բուժման ժամանակ՝ կոլագենի բարձր պարունակության արդյունքում։ Բացի այդ, այն շատ առաձգական է, ընդ որում՝ այս ցուցանիշով գերազանցում է խոզի կաշվին։ Հատկանշական է, որ սննդարդյունաբերության ոլորտի աշխատողները տիլապիայի կաշին բուժական նպատակներով տրամադրում են լրիվ անվճար։
Տիլապիայի կաշվի բուժական հատկություններով հետաքրքրվել է նաեւ ՆԱՍԱ-ն. արդեն հայտարարվել է անկշռության պայմաններում համապատասխան փորձարկումներ կատարելու պատրաստության մասին։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր