ԽՍՀՄ տարիներին Մոսկվայի կողմից վերահսկվող բոլոր երկրները վախենում են հաղթանակից հետո ռուսական գերիշխանության վերադարձից, այդ թվում և Հայաստանը          Մայիսի 13-ը կարող է ճակատագրակա՞ն լինել       Թե ինչու էր սպանվել զինծառայողը․ նոր մանրամասներ    

17 մայիս 2019 14:28

Ինչու է Մարտի 1-ին գումար բաժանվել զինվորներին. տեսանյութ հրապարակեցին՝ ինչպես են Մարտի 1-ին ցուցարարների կողմից կրակում

Այսօր՝ մայիսի 17-ին, լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները տեսանյութ հրապարակեցին, որում երևում էին Մարտի 1-ի իրադարձությունները:
Տեսանյութը մեկնաբանելիս Արամ Օրբելյանը և Հովհաննես Խուդոյանը մեկնաբանեցին, որ երևում է, թե ինչպես են ցուցարարների կողմից կրակահերթեր լինում: Կրակոցները դեպի վերև են, ոչ թե իրավապահների ուղղությամբ: Օգտագործվում են նաև մոլոտովյան կոկտեյլներ:

Տեսանյութում նաև լսվում էր ձայն, որը շատ նման է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ձայնին, սակայն հասկանալի չէ, թե ինչ է ասվում:
Խուդոյանը նշեց, որ վերջին տեսանյութը ներկայացնելիս քննիչն ասել է, որ այն գործի նյութերում կա, այդ ուղղությամբ քննություն տարվում է:
Հարցին, թե հնարավոր է արդյո՞ք, որ հարցաքննության կանչվի նաև Նիկոլ Փաշինյանը, քանի որ իր ձայնը կար, Խուդոյանը նշեց, որ այս դեպքերքով Փաշինյանն այլ դատավարական կարգավիճակով հարցաքննվել է և դատապարտվել զանգվածային անկարգությունների կազմակերպման մեղադրանքով:
Հարցին՝ որտեղի՞ց տեսանյութերը, ասացին՝ «մենք էլ մեր աղբյուրներն ունենք»:
 ***
 
 
Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի քննության ժամանակ դատախազը նշեց, որ իշխանությունները նախօրոք իմացել են, որ զինվորները պետք է ցրեն ցույցը, դրա համար տարել ու նախօրոք սովորեցրել են դա անել: Այս մասին  հայտարարեց երկրորդ նախագահի պաշտպաններից Արամ Օրբելյանը:

«Տրամաբանական շարքը շարունակեմ: Եթե զինվորներին պետք է օգտագործեին ցույցը ցրելու համար, ոստիկաններ չէին բերի, զինվորներին միանգամից կբերեին, որ ցրեին: Զինվորները ցույց ցրելու գործընթացին, ըստ էության, չեն մասնակցել, կանտակտը եղել է շատ սահմանափակ: Բայց քանի որ ռիսկ կար, որ բախումների խնդիր կարող է առաջանալ, ելնելով միջազգային լավագույն փարձից, այդ կանտակիտից առաջ պարտավոր էին զինվորներին տալ սկզբնական տեղեկություններ, թե ինչպես է դա արվում: Երբ այս փաստը դեռ չկար, ասում էին, թե ինչպես կարող են զինվորները հասարակական կարգ պահել, եթե ոստիկանության նման հատուկ ուսուցում չեն անցել: Իսկ հիմա, երբ պարզվում է, որ այդ տրեյնինգ անցել են, ասում են, որ վատ է»,-ասաց Օրբելյանը:

Ինչ վերաբերում է զինվորներին գումար բաժանելուն, Օրբելյանը նշեց, որ Սասուն Խաչատրյանն իր հայտարարության ժամանակ ցույց է տվել Պաշտպանության նախարարության փաստաթուղթը. «Եթե ուզում ես ինչ-որ բան թաքցնել, պաշտոնական փաստաթուղթը չես կազմում ու արխիվացնում: Այդ գումարները բաժանվել են ՊՆ-ի կողմից: Ինչ է եղել, կքննարկենք կհասկանանք, թե ինչ կապ ունի դա պարոն Քոչարյանի հետ: Նրանք նշում են, որ մասնավոր անձանցի գումար են բաժանել: Եթե մասնավոր անձանցից է եղել, դա չի կարող լինել ՊՆ-ի տեղեկագրով»:
Պաշտպան Հովհաննես Խուդոյանն իր հերթն ասաց, որ այդ գումարները նախապես չեն բաժանվել ինչ-որ բանի դիմաց, դրանք տրվել են հետագայում արտակարգ դրության ժամանակ ներգրավված զինծառայողներին. «Եթե դա ներկայացվում է բացասական երևույթ, թող մեկնաբանություն տրվի, թե օրենքի ինչ պահանջի է դա հակասում, արդյո՞ք դա հանցագոծություն է: Արդյո՞ք մասնավոր միջոցից զինծառայողին վարձատրություն տալը կարող է համարվել հանցագործություն: Եթե ոչ, խնդրում եմ չշահարկել այդ հանգամանքը»:
 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր