Տեսանյութ.Մ-23 ԵԱ․ Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթել է թուրք ըմբիշին և բրոնզե մեդալ է նվաճել          Իրանի նպատակը ոչ թե պшտերազմի դադարեցումն է, այլ պшտերազմի այնպիսի վարում, որը կկանխարգելի հնարավոր հաջորդ պшտերազմը       Թուրքիայում քրեական հետապնդման է ենթարկվել Ռոջհիլաթ Աքսոյը, որը ցուցադրել է Հայոց ցեղասպանության մասին «Ավրորայի լուսաբացը» հայկական ֆիլմը    

17 մայիս 2019 15:36

Գոնե ԶԼՄ-ների մասով՝ Քոչարյանի ելույթի պնդումները դատարանում իրականությանը չեն համապատասխանում

«Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը ֆեյսբուքի իր էջում արված գրառմամբ անդրադարձել է երեկ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ դատական նիստի ժամանակ արված այն հայտարարությանը, թե  « 2008թ. փետրվարի 23-ից մարտի 1-ն ընկած ժամանակահատվածում խոսքի ազատության սահմանափակումները ՀՀ-ի 1002 բնակավայրից գործել է միայն մեկում՝ Երևան քաղաքում: ՀՀ-ում այդ ժամանակ գործող 32 հեռուստաընկերությունից սահմանափակումների է ենթարկվել միայն 9-ը, մյուսներն աշխատել են առանց որևէ սահմանափակման»: «2008 թվականի մարտի 2-ին ցերեկը ինձ զանգահարել էին «Արմինկոյից» (մեր այն ժամանակվա պրովայդերից) եւ տեղեկացրել են, որ ԱԱԾ-ի պահանջով aravot.am կայքն արգելափակվել է: Իսկ գիշերը «Տիգրան Մեծ» տպարանում տեղ զբաղեցրեց ԱԱԾ գրաքննիչը, որը պահանջում էր, նախագահի հրամանագրին համապատասխան, ներքին կյանքի վերաբերյալ հրապարակել միայն պաշտոնական տեղեկություններ: («Առավոտը» ոչ այն ժամանակ, ոչ էլ հիմա այդ պահանջը չի պատրաստվում կատարել): Այնպես որ գոնե այս մասով Երկրորդ նախագահի ելույթի պնդումները դատարանում իրականությանը չեն համապատասխանում»,- ասված է հաղորդագրությունում: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր