Հունվարի 30-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Հայաստանը նոր միջուկային ռեակտորի կառուցման հարցում շարունակում է բանակցել տարբեր երկրների հետ       Պարոն Քոչարյանի գիտելիքները և իմացությունը տարածաշրջանի և միջազգային իրադրության մասին հուսահատ կերպով հնացած են    

18 մայիս 2019 10:44

Շանտաժ. եթե իր նկատմամբ դատավարությունը շարունակվի, ամբաստանյալի աթոռին կհայտնվեն բարձրաստիճան զինվորականներ. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Արցախի զինվորական հրամանատարության մի մասը ստիպված է հանդես գալիս ի պաշտպանություն Ռոբերտ Քոչարյանի:

Քոչարյանը իր ներկայացուցիչների միջոցով նրանց հասկացրել է, որ եթե իր նկատմամբ դատավարությունը շարունակվի, ապա ամբաստանյալի աթոռին կարող են հայտնվել նաև որոշ բարձրաստիճան զինվորականներ, ովքեր անմիջական կամ միջնորդավորված մասնակցություն են ունեցել մարտի 1-ին զինված խմբեր Երևան բերելու հարցում: Հիմա պետք է ամեն ինչ արվի, որ դատաքննությունը կասեցվի»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր