Թող փորձի Իսրայելը դիպչի իրանական հողին, վայրկյանների ընթացքում նախորդի համեմատ շատ ավելի ուժեղ հարված կստանա          Գազաբալոններով բարձված «ԶԻԼ»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին ու կողաշրջված հայտնվել ձորակում       Ապրիլի 16-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը    

18 մայիս 2019 12:38

Արցախի նախագահի գալը ճնշում չէ, իմ կարծիքը ճնշու՞մ է.իմքայլական պատգամավորը՝ աղմկահարույց գրառման մասին

Քիչ առաջ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը կրկին խմբագրել է իր աղմկահարույց գրառումը՝ ավելացնելով.
Նա մասնավորապես գրել է.
Երբ մեղադրյալ Քոչարյանի կողմնակիցները դատարանի շենքում և դատարանի դիմաց հարվածում ու հայհոյում են այլ կարծիք հայտնողներին դա ճնշում չէ՞։
Երբ Արցախի նախկին և գործող նախագահները գալիս են դատարան, նստում են մեղադրյալի կողքին՝ դա ճնշում չէ՞։
Իսկ երբ այս մասին այլ էջում տեղադրած գրառումով ես կիսվում եմ՝ դա ճնշում է՞։
Ապա հրապարակման տակ  օգտատերերից մեկի հարցին ի պատասխան գրել է` 
Պատգամավորի ստաստուսն է ավելի բարձր թե՞ երկրի նախագահի, եթե երկրի նախագահը 300 կմ անցնում գալիս է իր տեսակետը հայտնի ես էլ իմ տեսակետն եմ հայտնում իմ անձնական էջում, ես գտնում եմ, որ խափանման միջոցի փոփոխությունը վտանգի տակ կդնի անկաշկանդ դատավարությանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ պատգամավորը իր ֆեյսբուքյան էջում հրապարակում էր տարածել` գրելով`

Սիրելի հայրենակիցներ,
Տեղեկություններ կան, որ Ռոբերտ Քոչարյանի դատավորը ենթարկվում է ճնշումների և այսօր ցանկանում է փոխել նրա խափանման միջոցը:
Չի կարելի թույլ տալ, որ Երևան քաղաքը տանկերով գրաված, 10 քաղաքացիների կյանք խլած, հազարավոր մարդկանց ճակատագրեր խեղած մարդուն ազատ արձակեն Ղարաբաղի 2 նախագահների երաշխավորությամբ և 20-30 աջակիցների կողմից դատարանի բակում «Ազատություն հերոսին» ակցիաների ճնշման տակ:
Միմիայն ժողովրդի ստվար զանգվածը, նրա ահագնացող ցասումը և պատժի անխուսափելիությունը կստիպեն դատավորին արդար որոշում կայացնել:
Այսօր ժամը 13:00 բոլորս դեպքի Նոր Նորքի դատարան:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր