Հաց Բերողի սպանությանը առերևույթ օժանդակած Արփինե Հովհանիսյան,ասեմ՝ իմանաս...

«Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը հանդես է եկել հայտարարությամբ, որ այսօր, ժամը մեկին լինելու է Նոր Նորքի դատարանի դիմաց, ժողովրդի հետ:
Այս հայտարարությանն արձագանքել է Հաց Բերողի սպանությանը առերևույթ օժանդակած Արփինե Հովհանիսյանը հայտարարելով, որ ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի կոչը դա իշխանության կողմից ճնշում է դատարանի վրա և պետք է քրեական գործ հարուցել:
Բացատրեմ մեր «արդար» Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհանիսյանին:
ՀՀ Սահմանադրությամբ ԱԺ պատգամավորը ժողովրդի ներկայացուցիչն է:
Ի՞նչ է սա նշանակում:
Որ ԱԺ պատգամավորը պարտավոր է լինել իր ժողովրդի հետ, ներկայացնի նրա շահերը ցանկացած իրավիճակում, որպես Սահմանադրությամբ նրա ներկայացուցիչ:
Հակառակ դեպքում, ԱԺ պատգամավորը կդավաճանի իր մանդատին, այլ կերպ կդառնա սովորական ՀՀԿ-ական:
Ինչ վերաբերվում է Հայկ Սարգսյանի կոչի բովանդակությանը՝ վերջինս իր կոչում նշում է, որ լուրեր են պտտվում, որ դատավորը ճնշման տակ է և կոչ է անում ժողովրդին, որպեսզի պաշտպանեն դատարանին, 20 տարի անընդմեջ Հայաստանը թալանած, հարյուրավոր հայերի արյան մեջ թաթախված, նախկին ռեժիմի մնացորդների ճնշումներից:
Հավանաբար Հաց բերողի սպանության առերևույթ օժանդակողը Հայկ Սարգսյանի այս կոչի մեջ տեսել է իրենց հավանական հանցագործության տապալման վտանգ և այդ պատճառով էլ որոշել է դիմել Գլխավոր Դատախազին:
Ամփոփեմ՝
Այսօր ուզեք թե չուզեք ժողովուրդը հավաքվելու է դատարանի դիմաց և իրացնելու է իր իշխանությունը:
ԱԺ ցանկացած պատգամավոր պետք է հետևի Հայկ Սարգսյանի օրինակին և կանգնի իր ընտրողի կողքին:
Դրանով իսկ որպես ժողովրդի ներկայացուցիչ կատարելով իր՝ որպես ԱԺ պատգամավոր սահմանադրական լիազորությունը, այն է ներկայացնել ժողովրդին:
Այնպես որ, Արփինե Հովհանիսյան, Նոր Հայաստանում պատգամավորը էլիտա չէ, նա ժողովրդի կողմից ընտրված սովորական ծառայող է և պարտավոր է կատարել իր գործատուի՝ ՀՀ Ժողովրդի ցանկացած պահանջ:
Կրկնվեմ, հակառակ դեպքում կնմանվեն սովորական ՀՀԿ-ականի, որը գոնե Հայկ Սարգսյանի դեպքում աբսուրդ է անգամ ենթադրել»: