«Ford Fusion»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին, ապա ծառին ու գլխիվայր շրջվել, կա տուժած          Սիրիայում տեղի ունեցող գործընթացի հեռանկարներից մեկը ոչ միայն թուրք-իսրայելական ուղիղ բախnւմը կարող է լինել, այլ նաև Իրանի աստիճանական վերադարձը Սիրիա       Պատերազմից առաջ միջնորդ երկրներից ստացված փաստաթղթերի ու դրան հայկական կողմի պատասխանի թեման մնում է առեղծված    

18 մայիս 2019 16:17

Դատարանը կալանքից ազատ արձակեց Ռոբերտ Քոչարյանին

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ, քիչ առաջ որոշեց ազատել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ Հիշեցնենք, որ 4 օր շարունակ դատարանում քննարկվել է նրա  խափանման միջոցի՝ կալանավորման հիմնավոր լինել-չլինելու հարցը։ Ավելին՝ Արցախի նախագահ Բակո Սահակյանը եւ Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը  դատարանում երաշխավորեցին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ազատության համար։ Ռոբերտ Քոչարյանը չէր մասնակցում դատական նիստին։
Դատարանը հարգեց նրանց երաշխավորությունը։
Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է ՀՀ սահմանադրական կարգը տապալելու, ինչպես նաեւ իր պաշտոնեական դիրքն օգտագործելով «Թի Էս Էս Սի Արմենիա» ՍՊ ընկերության միակ մասնակից եւ տնօրեն Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու համար առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր