Նախատոնական և տոնական շրջանը ձեր կյանքի մի մասն է, թույլ տվեք ինքներդ ձեզ լինել անկեղծ          Կարգալույծ եղած նիկոլական սարկավագը նիկոլականներին կշտամբող գրառում է առել․ «Հրապարակ»       Լոռիում բախվել են 2 «Opel Astra», որոնցից մեկն այնուհետև բախվել է երկաթե էլեկտրասյանը, կան տուժածներ    

18 մայիս 2019 17:10

Սեդրակ Քոչարյանի մեքենան շրջափակել էին

Երեւանի ընդհանուր իրավասությունների Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների դատարանի մոտ իրավիճակը լարված է:
 Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու որոշման հրապարակումից հետո դատարանի դիմաց բողոքի ակցիա իրականացնող իշխանության կողմնակիցները կոչ արեցին շրջափակել Ռոբերտ Քոչարյանի ավագ որդու՝ Սեդրակ Քոչարյանի մեքենան եւ թույլ չտալ նրա տեղաշարժը։ Սեդրակ Քոչարյանի մեքենային, այնուամենայնիվ, հաջողվեց դուրս գալ այդ շրջափակումից եւ հեռանալ։


Նշենք, որ Ժամը 13.00-ից իշխանության կողմնակիցները և Քոչարյանի աջակիցները հավաքվել էին դատարանի բակում և բողոքի ակցիա էին իրականացնում վճռի հրապարակումից առաջ։ 
Հիշեցնենք, որ այսօր Երեւանի ընդհանուր իրավասությունների Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ որոշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակել։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր