Տեսանյութ․Երևան-Սևան ավտոճանապարհին 2,000-ից ավելի ավտոմեքենաներ չեն կարողանում տեղաշարժվել          Այսօր Քրիստոսի 12 առաքյալների և Ս․ Պողոս 13-րդ առաքյալի հիշատակության օրն է       Մի օր Փաշինյանը հայտարարելու է, թե սխալ է գործել՝ Պրահայի հանդիպման ընթացքում Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս ճանաչելով    

20 մայիս 2019 00:19

Հորդորում եմ, որ սթափությունը և հանդուրժողականությունը գերակա լինեն այս օրերին. Արմեն Սարգսյան

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ուղերձ է հղել:
 
Ոիղերձում ասվում է. «Սիրելի՛ հայրենակիցներ, Այն, որ Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարական գործընթացներն անշրջելի են, չպետք է որևէ մեկի մեջ երկմտանք առաջացնի ոչ Հայաստանում, ոչ էլ նրա սահմաններից դուրս:
 
Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Հետևաբար, ՀՀ իշխանության ճյուղերը՝ օրենսդիր, գործադիր և դատական, պետք է արտացոլեն Հայաստանի ժողովրդի հավաքական կամքը և ծառայեն իրենց Սահմանադրական նպատակներին։
 
Ուստի կոչ եմ անում Հայաստանի բոլոր քաղաքացիներին, անկախ զբաղեցրած հասարակական ու քաղաքական դիրքից և պաշտոնից՝ պահպանել հանգստություն և հանդարտություն, պահպանել Սահմանադրությունն ու օրենքները։
 
Այս պահին աշխատանքային այցով գտնվելով արտերկրում՝ անընդհատ կապի մեջ եմ համապատասխան պետական մարմինների հետ:
Հորդորում եմ, որ սթափությունը և հանդուրժողականությունը գերակա լինեն այս օրերին:
Աստված պահապան բոլորիս»: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր