Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

20 մայիս 2019 10:36

Հայաստանում տեղի է ունենում հեղափոխության հաջորդ ալիքը.Շանս տրվեց, որպեսզի ուղղվեն, իսկ մենք գիտենք, որ չեն ուղղվել

Դավիթ Սանասարյանն այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանի մուտքն է փակել՝ հետևելով ՀՀ վարչապետի գրառման-կոչին, ըստ որի՝ այսօր ժամը 08։30-ին պետք է փակեն բոլոր դատարանների մուտքերը։
Հենց այս դատարանում մայիսի 18-ին դատավոր Դավիթ Գրիգորյանի որոշմամբ ազատ արձակվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Լրագրողների հետ զրույցում Դավիթ Սանասարյանը նշեց, որ դատարանի մոտ է եկել իր քաղաքացիական բողոքը ներկայացնելու համար։
«Կարծում եմ՝ այս գործողությունները մենք կարող էին իրականացնել նաև հետհեղափոխությունից անմիջապես հետո, բայց շանս տրվեց, որպեսզի ուղղվեն, իսկ մենք գիտենք, որ չեն ուղղվել։ Մենք մի բան ապացուցեցինք, որ ազդեցություն չենք ունենում դատական համակարգի վրա, բայց դրանից դատական համակարգը չի առողջանում։
Գիտեք, ես պաշտոնյա չեմ, ազատ քաղաքացի եմ, այստեղ կսպասենք մինչև ժամը 12։00-ը, երբ ՀՀ վարչապետը հանդես կգա հայտարարությամբ»,- ասաց Դավիթ Սանասարյանը։
Նա հույս հայտնեց, որ վարչապետն իր հայտարարությամբ կներկայացնի ծրագրային կոնկրետ քայլեր և ովքեր կասկածներ ունեին, թե ինչի համար է այս ամենը՝ նույնպես կմիանան ակցիային։
Դավիթ Սանասարյանն արձանագրեց, որ այսպիսով Հայաստանում տեղի է ունենում հեղափոխության հաջորդ ալիքը և այն մարդիկ, որոնք ասում են, թե Նիկոլ Փաշինյանը միջամտում է դատական համակարգի գործունեությանը, տարիներ շարունակ մասնակցել են այդ համակարգի խեղմանը, իսկ այսօր արդեն հանդես են գալիս որպես դատական իշխանության պաշտպաններ։
Նա նաև շեշտեց, որ նման խոսակցություններին նորմալ է վերաբերում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր