Խոշոր վթար Երևանում, «Honda»-ին բախվել է արգելապատնեշին, գլխիվայր շրջվելով հայտնվել ճանապարհի մեջտեղում          Վարդան Ղուկասյանն ընտրվեց Գյումրու քաղաքապետ, ներկա 18 մասնակիցներից 18-ն էլ կողմ քվեարկեց նրան       Եթե նույն պայմանն ընդունելի է ԻԻՀ տարածքով անցնելու համար, ինչո՞ւ պետք է ընդունելի չլինի Հայատսանի տարածքով անցնելու համար    

20 մայիս 2019 11:02

100 դատավոր փոխելը խնդիր չէր, քանի որ դա չի արվել, ժողովուրդը հիմա տեր է կանգնում իր իշխանությանը

«Այս պահին Նիկոլն է կոչ արել ժողովրդին փակել դատարանների մուտքերը, իսկ վարչապետը կարող է հրամայել ոստիկանությանը, ԱԱԾ-ին»: Այս մասին  զրույցում ասաց «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը՝ անդրադառնալով հարցին՝ ճի՞շտ է համարում վարչապետի կոչը՝ արգելափակել դատարանները:

«Կոչ է արել, երբ տեսել է, որ ժողովուրդը՝ Հայաստանի տերը վրդովվել է, և նա՝ որպես ժողովրդի լիդեր, արել է այս կոչը»,- ասաց նա:
Նրա կարծիքով այս գործողությունը՝ դատարանների արգելափակումը, մի փոքր ուշացած է, քանի որ այս մեկ տարվա ընթացքում իշխանությունը պետք է փոփոխության հասներ դատական համակարգում:

«Ես կարծում եմ՝ իշխանությունը պետք է աներ փոփոխություններ այս մեկ տարվա ընթացքում, ուներ այդ հնարավորությունները: Մենք քվեների մեծ մասը տվել ենք Նիկոլի՝ որպես լիդեր, նշած ուժին և այդ ուժը ստացավ Սահամանդրություն, ցանկացած օրենք փոխելու իրավունք և կարծում եմ՝ 100 դատավոր փոխելը խնդիր չէր»,- ասաց նա:
Մարտիրոսյանի խոսքով՝ քանի որ դա չի արվել, ժողովուրդը հիմա տեր է կանգնում իր իշխանությանը: Ըստ նրա՝ ժողովուրդը փորձում է հաստատել իր իշխանությունը նաև իշխանության ճյուղերից դատական համակարգում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր