Հունիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան       Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»    

20 մայիս 2019 13:17

Վստահ չենք,որ օբյեկտիվ քննություն կտարվի Մարտի 1-ի գործով,դատական համակարգում վիրահատություններ անելու ժամանակն է

Չեմ կարող երաշխավորել, որ դատական համակրագը չի ենթարկվում ստվերային և ապօրինի ազդեցությունների: Այս մասին այսօր իր ելույթում ասաց Նիկոլ Փաշինյանը:
Հիշեցնենք, որ վարչապետը երեկ հայտարարել է «Հանուն արդար դատարանի» բողոքի ակցիայի իրականացման մասին, որով կոչ էր արել բոլորին փակել հանրապետության բոլոր դատարանների մուտքերն ու ելքերը:

«Որքանով կարող ենք վստահ լինել, որ այսօրվա դատական համակարգը ի վիճակի է օբյեկտիվ քննություն տանել հենց մեկը Մարտի 1-ի գործով այն պարագայում, երբ գործադիր իշխանությունների կողմից թույլ տրված տասնյակ ապօրինություներ կյանքի են կոչվել հենց դատական գործող համակարգի միջոցով: Դա արդեն երևում է ՄԻԵԴ որոշումներով, և այդ որոշումները վերաբերում են նաև, այսպես կոչված, իրացման գոտիների բնակիչներին և այլ խնդիրներին»,- ասաց Փաշինյանը:

Նա հայտարարեց, որ թավշյա հեղափոխությունից հետո հույս է ունեցել, որ դատավորները, հասկանալով, որ իրենց նախորդ դատական գործունեությունը և արժեքային համակարգը անհամապատասխան են նոր Հայաստանի ձգտումներին, կհրաժարվեն դատավորի պաշտոնից:

«Նման բան տեղի չունեցավ, և դատական համակարգի՝ ժողովրդական վսատհության արժանանալու ընթացիկ հնարավորություը համարում եմ այլևս սպառված: Մենք չենք կարող հանդուժել այս իրավիճակը»,- հայտարարեց վարչապետը:

Նա հայտարարեց, որ դատական համակարգում վիրահատություններ անելու ժամանակն է:


Վարչապետի խոսքով այդ գործընթացը պետք է արտահայտվի հետևյալում. 
«Առաջին՝ Հայաստանում գործող բոլոր դատավորներն առանց բացառության պետք է ենթարկվեն այսպես ասած վեթինգի, այսինքն հանրությունը պետք է ամբողջական տեղեկատվություն ունենա դատավորի ունեցած քաղաքական կապերի, ծագումնաբանության, գույքային վիճակի, ծավալած գործունեության, անհատական և պրոֆեսիոնալ հատկանիշներին։ 
Երկրորդ. Մարդու Իրավունքների Եվրոպական դատարանի որոշումներով հաստատված քաղաքացիների իրավունքների կոպիտ խախտումներով դատավճիռների հեղինակ բոլոր դատավորները պետք է հրաժարական տան, հեռանան կամ հեռացվեն պաշտոններից։ 
Երրորդ. Բոլոր դատավորները, ովքեր իրենց ներսում գիտեն, որ չեն կարող լինել անաչառ և օրինավոր դատավորներ, պետք է հրաժարական տան, այդպիսով կարևոր ծառայություն մատուցելով Հայաստանի Հանրապետությանը ու նրա ժողովրդին։ 
Չորրորդ. Հիմա արդեն անցումային արդարադատության մեխանիզմների ներդնումը կենսական անհրաժեշտություն է Հայաստանի Հանրապետության համար և մենք պետք է մեկ-երկու ամսվա ընթացքում ամփոփենք վերջին 7-8 ամիսներին այս ուղղությամբ կատարած աշխատանքը։ 
Հինգերորդ. Ազգային Ժողովում պետք է տեղի ունենա օրենսդրական համապատասխան աշխատանք, մեր երկրի համար կենսական այս օրակարգը կյանքի կոչելու և Հայաստանում իրապես երաշխավորված անկախ դատական համակարգ ունենալու համար»։ 
Վարչապետը նաև ընդգծեց, որ եթե այս ամենի համար անհրաժեշտ լինի իրականացնել սահմանադրական փոփոխություններ, իրենք պետք է գնան նաև այդ քայլին, եթե պետք լինի դա անել համաժողովրդական հանրաքվեով, իրենք պետք է գնան նաև նման լուծուների։ 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր