Հունիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան       Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»    

20 մայիս 2019 14:02

Պաշտոնական ստուգումներ, ծառայողական քննություններ.ինչ է դատվորների vetting-ը

Քաղաքագետ Արմենակ Մինասյանցն անդրադարձել է «Հայաստանում գործող բոլոր դատավորները պետք է ենթարկվեն, այսպես ասած, vetting-ի» վարչապետ Նիկոլ Փաշինյանի գաղափարին:
Իսկ ի՞նչ է վեթթինգը: Եվ ուրեմն`

Vetting-ը դատական իշխանության բարեփոխման հատուկ տեսակ է, մասնավորապես` դատավորների ու դատախազների վեթինգը (vetting): Այս մասին իր Facebook-յան էջում գրել է քաղաքետ Արմենակ Մինասյանցը:
«Vetting անգլերենում նշանակում է զտում, մաքրում, ֆիլտրացիա, վերագնահատում, իսկ ավելի հաճախ կիրառվում է այն ժամանակ, երբ որոշակի ոլորտում իրականացվում են պաշտոնական ստուգումներ, ծառայողական քննություններ, որոնց նպատակն է ուսումնասիել և պարզել պաշտոնատար անձանց (մեր դեպքում` դատավորների) համապատասխանությունն իրենց ներկայիա զբաղեցրած պաշտոններին: Կարևոր է արձանագրել, որ վեթինգն պետք է իրականացվի ժողովրդավարական մարմնի ու օրենսդիրի ընդունած (մեր դեպքում` ԱԺ) համապատասխան օրենքի հիման վրա:
Ընդհանրապես վեթինգի օրենքի կարևորագույն նպատակը ոչ թե բաժանարար գծերի ստեղծումն է, այլ այն պետք է արվի հանուն դատական իշխանության հանդեպ հանրության վստահության վերականգման ու դատական իշխանության անկախության երաշխավորման», - ասված է նրա գրառման մեջ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր