Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է          «Ուժեղ Հայաստան»-ը դիմել է ՍԴ՝ պահանջելով անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները կամ նշանակել ընտրությունների երկրորդ փուլ       Իրանն Իսրայելի՝ Լիբանանի վրա հարձակման պատճառով հետաձգել է Շվեյցարիայում նախատեսված բանակցությունները    

21 մայիս 2019 11:06

Քոչարյանի սեռական բնույթի հայհոյանքները դատավորին՝ արդարացրեց Քոչարյանի սպասումները. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Ռոբերտ Քոչարյանի կալանավորման հարցը քննող դատական նիստերից մեկի ժամանակ, երբ դատավարությունն ավարտվել է, և դահլիճում տեղադրված տեսանկարահանող սարքերը անջատվել են, դեպքերի հետաքրքիր զուգադիպությամբ հարցը քննող Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանն ու մեղադրյալ Քոչարյանը մի պահ միայնակ են մնացել նիստերի դահլիճում:

Այդ ժամանակ է, որ Քոչարյանը սեռական բնույթի հայհոյանքներ է տեղացել դատավորի հասցեին և սպառնացել, որ եթե դատավորը իր խափանման միջոցը փոխելու մասին վճիռ չկայացնի, նրա համար շատ վատ է լինելու: Դատավոր Գրիգորյանը, փաստորեն, արդարացրեց Քոչարյանի սպասումները»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր