Ապրիլի 19-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Տեսանյութ.Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել       Տեսանյութ.Տեղի ունեցավ արցախցի նկարիչ, քանդակագործ Արկադի Մկրտչյանի «Արցախի փրկված և կորսված արվեստը» խորագրով ցուցահանդեսը    

21 մայիս 2019 16:05

Փաշինյանը փորձում է իրեն ապահովագրել. այս շոուով փորձ է արվում սքողել այն, ինչ կատարվելու է Ղարաբաղում

Ամենեւին կարիք չկա, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերահսկի Արցախի իշխանություններին։ Այս մասին ասյօր՝ մայիսի 21-ին, լրագրողների հետ հանդիպմանը ասաց քաղաքագետ Աղասի Ենոքյանը։
«Արցախի իշխանություններն ընտրվել են Արցախի ժողովրդի կողմից եւ պատասխանատու են նրանց առաջ։ Սակայն խնդիրն այն է, որ մինչեւ հիմա Արցախի եւ Հայաստանի ղեկավարությունը միշտ ունեցել են նույն ծագումնաբանությունը եւ այդ ծագումնաբանությունը ղարաբաղյան պայքարն է։ Հիմա Հայաստանում իշխանության եկած ուժերի պարագայում այդ գենետիկ կապը կտրվել է եւ դժվար է լինում համադրել աշխատանքները։ Պետք է փորձել համադրել, բայց չփորձել Արցախի իշխանություններին ենթարկել ՀՀ իշխանություններին»,–նշեց նա։


Աղասի Ենոքյանը անհեթեթ է համարում Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե կան դավադիր ուժեր, որոնք փորձում են հրահրել թշնամանք, դավադիր պատերազմ եւ տարածքներ հանձնել. «Պատերազմի վտանգի մասին շատ ենք խոսել, այդ վտանգը կա եւ իրական է։ Սակայն ենթադրություն անել, որ Արցախի ղեկավարությունը կարող է պատերազմ սկսել եւ հողեր հանձնել, դրանում մեղադրելով ՀՀ իշխանություններին, ես սա միայն անհեթեթություն եմ համարում։ Այստեղ տրամաբանություն չկա, որ իրենց արյամբ ազատագրված հողերը մարդիկ կարող են զիջել թշնամուն զուտ նրա համար, որ դրանում Նիկոլ Փաշինյանին մեղադրելու համար։ Լուրջ չի»։
Քաղաքագետը պնդում է՝ դատարանների մուտքերն ու ելքերը արգելափակելու Նիկոլ Փաշինյանի կոչով փորձ է արվում սքողել այն, ինչ կատարվելու է Ղարաբաղում.
«Սակայն այս ամեն ինչը փաթեթավորվեց մեկ փաթեթի մեջ եւ սրան նախորդեց լուրջ շոուն՝ դատարանի դռները փակելու շոուն, այս ամեն ինչով դատարանի մուտքերը փակելու եւ դատական իշխանության գործողություններով փորձ է արվում սքողել այն, ինչ կատարվելու է Ղարաբաղում։ Խոսքը Ղարաբաղում հողեր հանձնելու մասին է եւ Նիկոլ Փաշինյանը փորձում է իրեն ապահովագրել՝ ասելով, որ դա անելու է Արցախի իշխանությունը, որ իրեն մեղադրեն։ Սրանով սեպ է խրվում ՀՀ–ի ու Արցախի միջեւ»։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարել էր. «Ակնհայտ է, որ կան նախկին կոռուպցիոն համակարգը ներկայացնող կոնկրետ ուժեր, որոնք փորձ են անում կյանքի կոչել իրենց կողմից նախկինում կիրառված բանաձեւը․ այն է՝ տարաձայնություններ, հակասություններ եւ նույնիսկ թշնամանք հրահրել Արցախի եւ Հայաստանի ժողովրդի միջեւ՝ «Բաժանիր, որ տիրես» տրամաբանությամբ՝ նախկինում իրենց կողմից թույլ տրված կոռուպցիոն հանցագործությունները կոծկելու, արդարացնելու նպատակով»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր