Երևան-Երասխ ավտոճանապարհին բախվել են «Mercedes-Benz», «Mazda» և «Zil» ավտոմեքենաները, կան վիրավորներ          Ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար փետրվարի 5-ին       ՔՊ գրանցված թեկնածուներն ինքնաբացարկ են ներկայացնում․ «Հրապարակ»    

22 մայիս 2019 10:22

Դուխով եղեք,մի ընկճվեք, ես ավելի լուրջ գործեր եմ «մաքրել» Ստրասբուրգում, սա ի՞նչ է. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. ««Փաստ» թերթի տեղեկություններով, ՀՀ-ում տեղի ունեցած զարգացումների համատեքստում բավականին հետաքրքիր խոսակցություն է տեղի ունեցել ԱԳՆ-ում:


Թերթի աղբյուրի փոխանցմամբ, ԱԳՆ-ում բոլորը բավականին լարված են, որովհետեւ հասկանում են, թե ինչ լուրջ խնդրի առաջ են կանգնելու առաջիկայում՝ կապված դատական համակարգի նկատմամբ ՀՀ իշխանությունների քայլերի վերաբերյալ միջազգային կառույցների արձագանքի հետ:
ԱԳՆ-ում նեղսրտած են եւ չգիտեն, թե ինչպես են առաջացած հարցերը «սվաղելու»:
Թերթի տեղեկություններով, աշխատանքային խորհրդակցության վերջում նախարար Զոհրաբ Մնացականյանը, որպեսզի «դուխ» տա իր աշխատակիցներին, ասել է՝ «մի ընկճվեք, ես ավելի լուրջ գործեր եմ «մաքրել» Ստրասբուրգում, սա ի՞նչ է, որ «չմաքրենք»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր