Նախկինում չենք տեսել , որ ԱԱԾ տնօրենն այդքան սերտ համագործակցի քրեական հեղինակությունների հետ՝Վստրեչի Ապեր, Թոխմախի Բաբո...
«Մենք ունենք երևույթներ, երբ որ ԱԱԾ-ն փորձում է տարբեր դաշտերում ազդեցություն գործել և այդ պարագայում, պարզապես, անհասկանալի է այդ պրոցեսների և Հայաստանում ակնհայտ երևացող ժողովրդավարեցման կապը»:
Դանիել Իոաննիսյանը նշել է, որ Ազգային անվտանգության ծառայության ղեկավար պետք է լինի մարդ, որը հասարակության կողմից, այդ թվում իրավապաշտպան հասարակության կողմից, վստահություն է վայելում: «Բայց օր առաջ պետք է ԱԱԾ լիազորությունները փոխվեն և դրանք բերվեն ժողովրդական հասարակության տրամաբանության սահմաններում տեղավորվող լիազորությունների մեջ: Բացի այդ, պետք է Ազգային անվտանգության ծառայությունն զբաղվի հետախուզությամբ և հակահետախուզությամբ՝ մնալով փակ կառույց»,- կարծիք է հայտնել բանախոսը:
