ԼՂ հայերը պետք է ապահով վերադառնալու հնարավորություն ունենան          Գյումրիից վերբեռնվել է վնասաբեր ֆայլ, որի հարձակման ենթադրյալ թիրախը Հայաստանում 102-րդ ռուսական ռազմաբազան է       Որ հիվանդությունների դեպքում այսուհետ զինծառայությունը կլինի պարտադիր. Բանակից հիվանդույթւններով ազատումների դեպքերի պրոգրեսիվ դինամիկա կա    

22 մայիս 2019 16:43

Հայելիների խորհրդավոր հատկությունները.Ի՞նչ է իրականում տեղի ունենում հայելու այն կողմում

Կիբեռնետիկ, տեխնիկական գիտությունների թեկնածու Վիտալի Պրավդիվցեւն, ուսումնասիրելով հայելիների խորհրդավոր հատկությունները, եկել է այն եզրակացության, որ մենք հայելու մեջ ծրագիր ենք դնում, իսկ այն ծրագրավորում է մեզ: Մի կողմից այն նյութական իր է, բայց մյուս կողմից` ոչ շոշափելի արտացոլում, տեսիլք: Սկսած հնագույն ժամանակներից՝ բազմաթիվ վկայություններ են պահպանվել հայելու հետ կապված խորհրդավոր երեւույթների մասին: Ի՞նչ է իրականում տեղի ունենում հայելու այն կողմում: Վիտալի Լեոնիդովիչ Պրավդիվցեւն առաջ է քաշում երեք վարկած:


Հայելին դա
 գործիք է, որը ներքաշում է մարդուն գիտակցության ձեւափոխված վիճակի մեջ,
 օպտիկական սարք է, որն օգնում է տեսնել նուրբ աշխարհի պատկերները,
 հարմարանք է, որը թույլ է տալիս պատկերներին, որոնք առաջանում են մեկի գիտակցության մեջ, դառնալ մատչելի այլ մարդկանց համար:
Հայելին կարող է՝
Ø Հիշել իրադարձությունները
Կարո՞ղ է արդյոք հայելին «հիշել» իրադարձությունները, որոնք տեղի են ունենում «նրա աչքի առաջ»: Այս հարցին ի պատասխան Վիտալի Լեոնիդովիչն ասում է. «Այո’, բայց ոչ կոնկրետ տեսարան, այն հիշում է միայն իրավիճակը, որն առաջացել էր մարդու մոտ անցյալում տեղի ունեցած միջադեպի ազդեցության տակ: Գիտակցությունն ինքն է վերծանում եւ մեկնաբանում այդ «ձայնագրության» իմաստը, բայց ետ է բերում կյանք միայն այն պատկերները, որոնք մոտ են մարդու անձնական փորձին: Չէ՞ որ հայելիներն, ինչպես նաեւ այլ իրեր, իրենց վրա կրում են սեփականատիրոջ անձի հետքը»:
Ինչպես ենթադրում են որոշ գիտնականներ, «հոգեկան ճառագայթման» ազդեցության տակ, որն առկա է յուրաքանչյուր անձի մեջ, տիեզերքի ամենափոքր տարրական մասնիկները դասավորվում են շարքով`տարածության մեջ ստեղծելով մեր զգացմունքների ու մտքերի յուրահատուկ դրոշմը: Նույն այդ հետքը մնում է այն առարկաների վրա, որոնցից օգտվել է մարդը:


Ներս թողնել հանգուցյալին
Ոմանք պնդում են, որ «բաց պատուհանի» միջով հանգուցյալի հոգին կարող է ինչ-որ մեկին «այնտեղ» քաշել: Մյուսներն էլ, թե հանգուցյալի ծարավը կյանքի հանդեպ կարող է հանգեցնել նրան, որ հայելին որպես ուղեցույց օգտագործելով` նա մեզ մոտ կգա «այն աշխարհից» եւ կդառնա անդադրում: Ուրիշներն էլ ասում են, որ քանի դեռ մահացածը տանն է, իսկ մեկ այլ աշխարհի «պատուհանը կիսաբաց», տուն կարող են ներթափանցել աստղային էակներ կամ այլ անհանգիստ հոգիներ: Եվ դա ենթադրաբար կարող է հանգեցնել հոգեկան հիվանդությունների ընտանիքի անդամների մոտ: Կա եւս մի հավատամք, որ հանգուցյալի հոգին այլ աշխարհ գնալու փոխարեն կարող է մտնել հայելու մեջ եւ մնալ այնտեղ ինչպես ծուղակում: Նմանատիպ «չար հայելիները» հնարավոր է ճանաչել, քանզի դրանք շատ սառն են եւ դրանց առջեւ հանգում են եկեղեցական մոմերը: Այս հայելիները պետք է կոտրել եւ այդպիսով ազատ արձակել բանտարկված հոգիներին:
 Ծերացնել մարդկանց
Նյու Յորքի համալսարանի գիտնականներն, օգտագործելով գերզգայուն մագնիսական ալիքային դետեկտոր, 15 տարի շարունակ ուսումնասիրել են հայելիների ազդեցությունը մարդկանց վրա: Պարզվել է, որ մարդիկ, ովքեր շատ ժամանակ են անցկացնում հայելու առջեւ եւ հատկապես երկար են նայում իրենք իրենց աչքերի մեջ, սկսում են հոգնածություն եւ հիշողության անբավարարություն զգալ: Փորձի մասնակիցներն ապացուցել են, որ հայելիները կուտակում են մարդու էներգիան` հանդես գալով որպես էներգետիկ «արնախումներ»: Պարզվում է, որ նրանք, ովքեր սիրում են երկար ժամանակ հիանալ իրենց արտացոլմամբ, շատ ավելի արագ են ծերանում: Սա կարելի է բացատրել ժամանակակից բիոէներգետիկայի տեսանկյունից: Մեզանից ճառագայթվող եւ հայելուց արտացոլվող էներգիան մասամբ չեզոքանում է եւ կլանում մեր «պաշտպանիչ աուրան»:
 Նաեւ երիտասարդացնել
Ըստ Վիտալի Լեոնիդովիչի՝ կարելի է երիտասարդացնող հայելի ստեղծել: Դրա համար անհրաժեշտ է ամալգամից առաջ հայելու թափանցիկ մակերեւութը պատրաստել ոչ թե հասարակ ապակուց, այլ բյուրեղապակուց: Այդ դեպքում լույսն անցնելով նրա միջով` կլինի բեւեռացված: Արտացոլվելով մետաղական ամալգամում` բեւեռացված լույսը ետ է անցնում բյուրեղապակու միջով` դառնալով «ավելի բարակ»: Հավաքված լինելով բարդ ոսպնյակի հիման վրա` այդ շերտավոր բյուրեղային «կարկանդակը» կարող է բեւեռացված լույսից արտացոլված «դանակը» վերածել «ասեղի», որն ի վիճակի կլինի հրաշքներ գործել: Այդպիսի լուսային «ասեղի» ազդեցությունը մարդու վրա կարող է շատ ուժեղ լինել, ընդհուպ մինչեւ հյուսվածքների վերածնում: Օրական կես ժամը նման հայելու առաջ կհանգեցնի կնճիռների անհետացման:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր