Մոսկվան սպասում է Նիկոլ Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում          ՌԴ-ում տեսանյութ է տարածել . ո՞վ է ցանկապատից կախել մանկապարտեզի սանին       Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու հաղորդում է ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազություն    

24 մայիս 2019 10:46

«Իմ քայլում» դժգոհություն կա Փաշինյանից. Որքան նրա վարկանիշն ընկնում է՝նավից հեռացողներն ստվարանում են.«Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Հենց Նիկոլ Փաշինյանը մի քանի շաբաթ աչքաթող է անում «Իմ քայլը» խմբակցության աշխատանքները, այնտեղ իսկական քաոս է սկսվում։ Ամեն մեկը գիտեցածի չափով փորձում է ինքնադրսևորվել` ՍԴ-ն ցրել, ԲԴԽ-ն լուծարել, քանդուքարափ անել ձեռքի տակն ընկածը, անգամ սեփական կառավարությունը հարվածի տակ դնել։

Զավեշտն այն է, որ այս խմբակցության անդամները դեռ չեն հասկացել, թե իրենց դերակատարումը որն է։ Պահանջում են, որ կառավարությունը փոփոխություններ անի, օրենքներ ներկայացնի, սակայն մոռանում են, որ օրենքները ծնվում են ԱԺ-ում, այդ կառույցի հիմնական դերակատարումը հենց օրենքներ մշակելն է, ոչ թե աջ ու ձախ անհարկի ու անտեղյակ հայտարարություններ անելը։
Աբսուրդն այնտեղ է հասել, որ խորհրդարանական երկրում բացարձակ մեծամասնություն ունեցող ուժը սեփական նախաձեռնությամբ ոչինչ անելու ունակ չէ, միշտ ու ամենուր Նիկոլ Փաշինյանի հրահանգն է պետք, առանց դրա չեն կարող անգամ կես քայլ անել։

Այս ամենին գումարվում է նաև խմբակցությունում առկա տարբեր թևերի շահերի բախումը։ Մեր տեղեկություններով, խմբակցության ներսում արդեն դժգոհություն կա Նիկոլ Փաշինյանից, սակայն առայժմ միայն վստահելիների շրջապատում են այդ մասին բարձրաձայնում։ Նույն աղբյուրի պնդմամբ, հեռու չէ այն օրը, երբ խմբակցությունում տրոհումն ակնառու կլինի։
Որքան Փաշինյանի վարկանիշն ընկնում է, այնքան նավից հեռացողների, նրանից «պոկվող» թևերի բանակն ստվարանում է։ Եվ սրանում տարօրինակ ոչինչ չկա, առանց գաղափարական հենքի իրար գլխի հավաքված մարդիկ, որոնք ընդամենը մեկ ընդհանրություն ունեն՝ միասին խաչմերուկ ու փողոց են փակել, չեն կարող քաղաքական ճանապարհ անցնել ու համատեղ ազգային հարցեր լուծել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր