Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված սպասվում է բարձր ջերմային ֆոն          «Զվարթնոց» օդանավակայանի մոտ ճակատ ճակատի մեքենաներ են բախվել, վիրավոր կա       Շահրամանյանի կողմից Ադրբեջանին փոխանցված հայտարարության տեքստում չկա որևէ հիշատակում Արցախի լուծարման կամ ՀՀ ԶՈւ վերաբերյալ    

24 մայիս 2019 10:22

Գլխից են բռնել.հաշված օրեր են մնացել՝ հրաժեշտ տալու աթոռին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթի տեղեկություններով`Բարձրագույն դատական խորհրդի նախագահի` Գագիկ Հարությունյանի հետագա պաշտոնավարմանը հաշված օրերեն մնացել. առաջիկայում նա հրաժեշտ կտա աթոռին: Ինչպես հայտնի է, մայիսի 20-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց դատաիրավական համակարգում վիրահատական միջամտությունների մասին: ՀՀ վարչապետը իր ելույթումնշել էր.


«Առաջին` Հայաստանում գործող բոլոր դատավորները, առանց բացառության, պետք է ենթարկվեն, այսպես ասած, վեթինգի, այսինքն` հանրությունը պետք է ամբողջական տեղեկատվություն ունենա դատավորի ունեցած քաղաքական կապերի ու ծագումնաբանության, գույքային վիճակի, դատավորի կարգավիճակում եւ նախորդ շրջանում ծավալած գործունեության անհատական եւ պրոֆեսիոնալ հատկանիշների մասին»:
Եվ, ահա, ըստ մեզ հասած տեղեկությունների`ոլորտի ինքնամաքրումը պետք է սկսվի հենց Բարձրագույն դատական խորհրդից, եւհենց առաջին հրաժարականը պետք է ներկայացնի նախկին իշխանություններիհետ խնամիական կապերունեցող ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանը:
Ինչպես հայտնի է, Սերժ Սարգսյանի կրտսեր դուստրը ամուսնացած է Գագիկ Հարությունյանի զարմիկի հետ: Նա խնամիական կապեր ունի նաեւ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի եղբորհետ. վերջինիս դուստրը Հարությունյանի հարսն է:
Բացի այդ, Հարությունյանը համարվում է անկախ Հայաստանում կեղծված բոլոր համապետական ընտրությունների կնքահայրը. չէ՞որ հենց նրա ղեկավարած ՍԴ-ն է վավերացրել բոլոր կեղծված ընտրությունների արդյունքները`թույլ տալով` իշխանությունը ՀՀ-ում տասնամյակներ շարունակ լինի ոչ լեգիտիմ:
Այլ կերպ ասած, տեսակետ կա, որ ուղղակի կամ անուղղակի կերպով նա էլ մասնակից է եղել ՀՀ-ումսահմանադրական կարգի տապալմանը: Ու հիմա այս խնդիրները դարձել են դատաիրավական համակարգում քննարկումների լուրջ թեմա:
Ավելին` տեւական ժամանակ է,ինչ դատավորները բարձրաձայնում են այն մասին, որ ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանը Սահմանադրության խախտմամբ է ընտրվել ԲԴԽ նախագահ:
Բացի այդ, 2015թ. Սահմանադրությունը, հետո նաեւ ՀՀ դատական օրենսգիրքն այնպես են գրել, եւ օրենսգրքի 83-րդ հոդվածն այնպես են ձեւակերպել, որ Հարությունյանը ոչ միայն անգործ չմնա, այլեւ բարձր աշխատավարձ ստանա, եւ հետո նրա կենսաթոշակի չափը լինի բարձր: Ըստ դատական օրենսգրքի 83 հոդվածի 3-րդ եւ 4-րդ կետերի.
«Եթե անձը Ազգային ժողովիկողմիցընտրվել է Բարձրագույն դատական խորհրդի անդամ Սահմանադրական դատարանի դատավոր պաշտոնավարելու ընթացքում, ապա Բարձրագույն դատական խորհրդի անդամի լիազորությունների ավարտից հետոօրենքով կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու դեպքում կենսաթոշակի չափը հաշվարկելիս համարվում է, որ նա կենսաթոշակի է անցել դատավորի պաշտոնից:
4. Եթե անձը Ազգային ժողովիկողմիցընտրվել է Բարձրագույն դատական խորհրդի անդամ Սահմանադրական դատարանի դատավոր պաշտոնավարելու ընթացքում, եւ նրա՝որպես Սահմանադրական դատարանի դատավորի ստացած վարձատրության չափը գերազանցում է Բարձրագույն դատական խորհրդի անդամի համար օրենքով սահմանված վարձատրության չափը, ապա նրա՝որպես Սահմանադրական դատարանի դատավորի ստացած վարձատրությունը պահպանվում է, իսկ պակաս լինելու դեպքում նա վարձատրվում է Բարձրագույն դատական խորհրդի անդամի համար օրենքով սահմանված չափով: Սույն մասով սահմանված երաշխիքը կիրառվում է նաեւ Ընդհանուր ժողովիկողմից ընտրված Բարձրագույն դատական խորհրդի անդամների նկատմամբ»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ առաջին ատյանի դատարանի երկու դատավորներ Կարինե Պետրոսյանն ու Ալեքսեյ Սուքոյանը պնդում են՝ ՀՀ բարձրագույն դատական խորհրդում պաշտոնավարում է անձ` Գագիկ Գարուշի Հարությունյան /ծնված 23.03.1948 թվականին/, որի լիազորությունները ՀՀ Դատական օրենսգրքի 160-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետիհիմքովպետք է դադարած լինեին` նրա 65 տարին լրացած լինելու հանգամանքով պայմանավորված:
Այնինչ ՍԴ երկարամյա նախագահը հիմա էլ պաշտոնավարում է ԲԴԽ նախագահի աթոռին: Նրանք մտադիր են ԲԴԽ նախագահի պաշտոնավարման հարցով դիմել Մարդու իրավունքների Եվրոպական դատարան: Ու հիմա չի բացառվում, որ այդ հանգամանքները ներկայացվեն Գագիկ Հարությունյանին պաշտոնանկ անելու հարցում:
Չի բացառվում՝ ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանն ինքը առաջիկայում հրաժարական տա, իսկ պատճառաբանություն կբերվի կա՛մ տարիքը, կա՛մ ասպարեզը երիտասարդ սերնդին թողնելու հանգամանքը:Ամեն դեպքում, մեր աղբյուրները պնդում են, որ Հարությունյանի պաշտոնավարմանը հաշված ժամանակ է մնացել:
Թերթը տեղեկությունը փորձեց պարզել դատական դեպարտամենտից, որտեղից ի պատասխան հայտնեցին. «Ձեր կողմից հորինված հարց է, ընդ որում`ոչ կոռեկտ: Մեր օրակարգում նման հարց գոյություն չունի»»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:
***
Քիչ անց Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահ Գագիկ Հարությունյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնում է ԲԴԽ մամուլի քարտուղար Արման Խաչատրյանը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր