Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

24 մայիս 2019 13:22

Զարհուրելի դեպք Շիրակի մարզում. եղբայրը սպանել է քրոջը, վնասվածքներ հասցրել քրոջ 25-ամյա որդուն, այնուհետ ինքնասպան եղել

Շիրակի մարզում, այսօր՝ մայիսի 24-ին, դաժան ու զարհուրելի դեպք է տեղի ունեցել. ժամը 06։20-ի սահմաններում ոստիկանության Շիրակի մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Ախուրյանի տարածաշրջանի Բասեն գյուղ, որտեղ անասնագոմում հայտնաբերել է պարանոցի մասում վնասված կնոջ դի, իսկ 1 հոգի էլ դանակի մի քանի հարված ստացած վիճակում տեղափոխվել է հիվանդանոց։
Shamshyan.com-ի  հաղորդմամբ, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ սպանվածը Բասեն գյուղի բնակիչ՝ 61-ամյա Սուսաննա Կանդալյանն է, իսկ վիրավորը նրա հորաքրոջ տղան՝ Վահագն Կանդալյանը։

Մինչ դեպքի վայրում աշխատում էր դատական բժիշկը, ոստիկաններն ու քննիչները գյուղում, նկուղում կախված հայտնաբերել են սպանվածի եղբոր՝ նույն գյուղի բնակիչ 59-ամյա Ալբերտ Կանդալյանի դին։
Փաստի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչության պետ Իսահակյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ եւ խմբում ներգրավված քննիչի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 1-ին մասի, 34-104 հոդվածի 1-ին մասի եւ ինքնասպանության փաստով։
Ըստ նախնական տեղեկությունների՝ Սուսաննա Կանդալյանին սպանել է եղբայրը՝ Ալբերտ Կանդալյանը, երբ քույրը անասնագոմում կով կթելիս է եղել, որից հետո դանակի հարվածներ է հասցրել հորաքրոջ տղային՝ Վ. Կանդալյանին ու սպանության վայրից հեռանալուց հետո նկուղում կախվելու միջոցով ինքնասպան է եղել։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր