Դեպորտ. Ռուսաստանի Դաշնությունում հայ վարորդները նոր խնդիր ունեն

Վերոնշյալը չի վերաբերում միայն նրանց, ովքեր, այսպես ասած, կարմիր անձնագիր ունեն, իսկ բոլոր նրանք, ովքեր ՀՀ քաղաքացի են ու ուղղակի Ռուսաստանում ժամանակավոր աշխատելու ու ապրելու իրավունք ունեն, հայտնվում են հարվածի տակ:
Ի դեպ, այս քաղաքականությունը չի վերաբերում ԵԱՏՄ անդամ մյուս երկրներին: Որոշումն իրականացվում է ներքին հրահանգով՝ պատճառաբանվելով, որ երկու երկրների իշխանությունների հարաբերություններում ամեն ինչ այդքան էլ հարթ չէ և նրանով, որ Հայաստանում ռուսերենը չճանաչվեց որպես երկրորդ լեզու:
Հայկը նշեց, որ ընտանիք, երեխաներ ունի, ունի նաև սեփական փոքրիկ բիզնեսը, սակայն ինքը ևս, այսպես ասած, վտանգավոր գոտում է: Նա խնդրում է հարցը բարձրացնել վարչապետի, ԱԳՆ-ի և ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի մակարդակով: