Մայիսի 27-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը          Մայիսի 27-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Մենք առաջարկում ենք գործարան կառուցենք, որ մարդիկ աշխատեն, իրենք ասում են՝ Սամվել Կարապետյանը 10 տարի Կալուգայում է ապրել, սրանք իրար հետ ինչ կապ ունեն    

27 մայիս 2019 11:20

Էլ ինչ անեինք. Մխիթարյանի ետևից մասնավոր ինքնաթի՞ռ պիտի ուղարկեինք.Ադրբեջանի սպորտի նախարար

Ադրբեջանի սպորտի և երիտասարդության նախարար Ազադ Ռահիմովը մեկնաբանել է «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի որոշումը՝ չմասնակցել Բաքվում Եվրոպայի լիգայի եզրափակիչ հանդիպմանը: «Ի՞նչ երաշխիքներ պետք է տայինք Մխիթարյանին: Ավելի քան 100 տոկո՞ս: Մենք արեցինք հնարավոր ամեն ինչ: Ի՞նչ է, միգուցե նրա ետևից մասնավոր ինքնաթիռ ուղարկեինք: Երկու F-16 Fighting Falcons-ի (ամերիկյան չորրորդ սերնդի կործանիչներ – խմբ.) ուղեկցությամբ: Ես չգիտեմ, էլ ինչ կարող էինք անել: ՈւԵՖԱ-ն և «Արսենալը» ստացել էին հնարավոր և անհնար բոլոր փաստաթղթերը: Անձամբ ես իմ անունից նամակ եմ ուղարկել՝ կառավարության երաշխիքներով, Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիայի անունից, ինչպես նաև կառավարական բոլոր այն կառույցների, որոնք պատասխանատու են անվտանգության համար», ասել է Ռահիմովը: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր