Ավինյանին փոխարինել է Նիկոլ Փաշինյանը, իսկ տնօրենը ԱԳ նախարարի կինն է. «Նոր ԱՆԻՖ». «Ժողովուրդ»          Չեն նահանջելու եկեղեցուն ու Վեհափառին վարկաբեկելու, Գարեգին Բ-ին եկեղեցուց «հեռացնելու» հարցերում, գործի կդրվի կոմպրոմատների զինանոցը. «Ժողովուրդ»       Հունիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

27 մայիս 2019 14:45

Տարոն Մարգարյանի դիսերտացիայի մեջ գրագողություն չկա

Այսօր ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հանձնաժողովում քննարկվում է գրագողության հարցը: Հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես Հովհաննիսյանը նշեց, որ այս հարցը միշտ իրենց ուշադրության կենտրոնում է եղել. «Շահարկվում էր Տարոն Մարգարյանի դիսերտացիայի թեման: Մեզ ասում էին՝ ինչո՞ւ չեք անդրադառնում: Ասեմ, որ անդրադարձ եղել է, բայց, երբ աշխատանքի մեջ գրագողության հետքեր չկան, մենք չենք կարող մեղադրանք ներկայացնել մարդուն, երբ չկա կոնկրետ փաստ, որքան էլ մենք ասենք, թե դա ուրիշ մարդ է գրել»:

Պատգամավորը դատապարտեց գրագողությունը, ասաց, որ վերջերս մեկը շատ լավ խոսքեր էր ասել. «Գրագողությունը սկսում է ծնողներից, երբ ծնողը գրում է երեխայի փոխարեն շարադրություն՝ զրկելով երեխային քննական մտածելակերպից»: ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանը  բացահայտեց, որ ինքն է խոսքերի հեղինակը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր