Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին          Երևանը Իրանին վստահեցրել է, որ միջպետական ճանապարհը ներառված չէ Բաքվին տարածքներ հանձնելու համաձայնության մեջ       Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման    

29 մայիս 2019 10:44

Խորհելու տեղիք. Առաջին անգամ Արցախից որևէ պաշտոնյա չի մասնակցել միջոցառումներին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Առաջին հանրապետության 101-ամյակի կապակցությամբ երեկ ավանդաբար միջոցառումներ էին կազմակերպված տարբեր վայրերում, որոնցից ավելի մեծամասշտաբ էին Սարդարապատում և Բաշ-Ապարանում կազմակերպված միջոցառումները: Սարդարապատի միջոցառումներին ներկա էր իշխանական վերնախավը` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորությամբ:

Իսկ ահա Ապարանում կազմակերպված միջոցառումն ավելի փոքրաթիվ էր: Սակայն թերևս առաջին անգամ Արցախը պաշտոնապես չմասնակցեց Հայաստանում տեղի ունեցած տոնական միջոցառումներին, իսկ դա իսկապես խորհելու տեղիք է տալիս:

«Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանությունների համար դիմեց Արցախի նախագահ խորհրդական Դավիթ Բաբայանին, վերջինս սակայն խուսափեց հստակ պատասխանել` հրավեր եղել է, թե ոչ` միայն ընդգծելով, թե նախագահ Բակո Սահակյանի զբաղվածության պատճառով, ընտրվել է այս ձևաչափը:
«Դուք գիտեք, որ Արցախում են գտնվում ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամները և նախագահը նրանց հետ հանդիպումներ է ունեցել: Միայն դա է պատճառը, հետին միտք փնտրել պետք չէ: Այս անգամ ընտրվեց այդ ձևաչափը», – նշեց Բաբայանը: Եվ չնայած Դավիթ Բաբայանը նախագահի բացակայությունը պարզաբանում է վերջինիս զբաղվածությամբ, սակայն ընդգծենք, որ առհասարակ Արցախից որևէ պաշտոնյա երեկ չի մասնակցել միջոցառումներին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր