Հունիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան       Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»    

30 մայիս 2019 12:45

Էդ ժապավենը արժեզրկում, դարձնում է 0 Վարդանյանների 25 մլն ներդրումը… Կներեք, լավ, քթի ծակ չունե՞ն

Այսօր կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Երևանի նորաբաց այգու սկզբնամասում գտնվող Մյասնիկյանի արձանի խնդրին:
«Վարդանյան եղբայրները ինձ տեղեկացրին, որ ուզեցել են այգու հետ նաև այդ արձանը նորոգել, բայց ասել են՝ մշակութային արժեք է: Ես էլ ասել եմ՝ մշակութային արժեք է, թողեք քանդվի, պետք չի նորոգել»,- ասաց Փաշինյանը՝ նշելով, որ տեսել է արձանից կախված քարերը և, քանի որ այգին մարդաշատ է, վտանգ կա, որ քարերն ընկնեն ու վնասեն մարդկանց:
Փաշինյանի խոսքով՝ հետո տեսել է, որ արձանը փաթաթել են ցելոֆոնով:
«Ինչի՞ ա պետք, որ էդ փակելն արվի 75 թվի արտադրության ցելոֆանե ժապավենով՝ 25 տեղից կապած: Էդ մարդիկ չեն հասկանո՞ւմ՝ ինչով են զբաղված: Էդ ժապավենը արժեզրկում, դարձնում է 0 Վարդանյանների 25 մլն ներդրումը: Նախ՝ պետք է այդ ժապավենը հանել, անվտանգության հարցն էլ պատշաճ լուծել: Չի կարելի գնալ աղբանոցից հանել օգտագործած ժապավեն և բերել փաթաթել»,- ասաց վարչապետը:
Նա նշեց նաև, որ իմացել է, որ այգում արդեն «ջարդուփշուրի» պրոցես է սկսվել:
«Ինչո՞ւ պետք է նորաբաց արձանը կոտրեն»,- հարցադրում արեց վարչապետը՝ փոխոստիկանապետ Հոսհաննես Մովսիսյանից հետաքրքրվելով, թե արդյո՞ք առկա տեսախցիկների միջոցով հայտնաբերել են կոտրողին:
Հ.Մովսիսյանը տեղեկացրեց, որ տեսախցիկները ֆիքսել են, բայց դեռ չեն հայտնաբերել այդ մարդուն:

«Շատ վատ է, տեսախցիկ կա, չեք հայտնաբերել: Բա որ տեսախցիկ չլինի, ի՞նչ եք անելու: Արագ հայտնաբերեք»,- հանձնարարեց վարչապետը:
Մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանը տեղեկացրեց, որ նախարարությանը պետք է դիմեն՝ արձանը վերանորոգելու թույլտվություն ստանալու համար:
Ն.Փաշինյանը հրահանգեց՝ այդ ժապավենը հանել, ոստիկանության նորմալ արգելափակոցներով փակել. «Ամոթ ա: Ենթադրենք՝ այդ այգին Երևանի ժամանակակից նորաբաց այգի է, մարդը գալիս է, տեսնում օգտագործած, կամ թեկուզ չօգտագործած ժապավենով փաթաթած արձանը: Կներեք, լավ, քթի ծակ չունե՞ն»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր