Ապրիլի 19-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Տեսանյութ.Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել       Տեսանյութ.Տեղի ունեցավ արցախցի նկարիչ, քանդակագործ Արկադի Մկրտչյանի «Արցախի փրկված և կորսված արվեստը» խորագրով ցուցահանդեսը    

30 մայիս 2019 14:49

«Հյուսիս-հարավ» ավտոմայրուղին կառուցապատող ընկերությունը սնանկացման փուլում է»․ փոխնախարար

Կառավարության նիստից հետո լրագրողները տրանսպորտի փոխնախարար Բագրատ Բադալյանին խնդրեցին պարզաբանում ներկայացնել «Հյուսիս-հարավ» ճանապարհը փակած շինարարների բողոքի հետ կապված. ««Հյուսիս-հարավ» ավտոմայրուղին կառուցապատող ընկերությունը գտնվում է սնանկության փուլում, 2 տարի առաջ է սկսվել, նոր չէ»,- ասաց փոխնախարարը: «Էս պահի դրությամբ մի քանի կետով անհամաձայնություն կա»:
Հյուսիս—Հարավ ճանապարհը փակած ենթակապալառու ընկերությունները չեն վճարվել  իսպանական «Կորսիան Կորվիամ» կապալառու ընկերության կողմից, Տրանսպորտի, կապի եւ ՏՏ նախարարությունն իր պարտավորությունները կատարել է։
«Ենթակապալառուները չեն վճարվել հիմնական կապալառուի կողմից, աշխատակիցներն էլ չեն վճարվել գործատուների կողմից։ Հիմնական կապալառուն «Կորսիան Կորվիամ» ընկերությունն է, որը իրականացնում էր Տրանշ 2–ի հիմնանորոգման աշխատանքները, աշխատանքներերը սակայն երկար ժամանակ է դադարեցված են, կան անհամաձայնություն նախարարության եւ կազմակերպության միջեւ։ Պետք է նշեմ, որ նախարարությունը իր պարտավորությունները կատարել է, բոլոր վճարումները իսպանական ընկերությանը արվել է, սակայն ընկերությունը չի վճարել իր ենթակապալառուներին»,–նշեց փոխնախարարը։
Հարցին՝ նախարարությունը ինչ լուծումներ է առաջարկում իրավիճակից դուրս գալու համար, նա պատասխանեց. «Մենք գրեթե ամեն շաբաթ հանդիպում ենք ենթակապալառուների հետ, փորձում են լուծումներ գտնել։ իսպանական ընկերության հետ քննարկումների ժամանակ ենթակապալառուների վճարումնը օրակարգի առաջին տեղում է եւ նախապայմանն է»։
Փոխնախարարը մանրամասնեց, որ «Կորսիան Կորվիամ» ընկերությունը սնանկության գործընթացում է գտնվում.  «Իսպանական ընկերությունը ֆինանսական դժվարություններ ունի, գտնվում է սնանկության գործընթացի մեջ, մենք փորձում ենք իրենց հետ բանակցելով հարցին լուծում տալ Սնանկության գործընթացը 2 տարի է, ինչ կա, նոր չէ։ Անցած տարիվա ընթացքում որոշակի աշխատանքներ արել են, մենք վճարել ենք»։
Տրանշ 2-ի շինարարության ավարտը նախատեսված էր 2019–ի հուլիսին եւ ըստ էության չեն հասցնի իրականացնել, սակայն, փոխնախարարի խոսքով, հիմնական շահագրգռվածությունը, որ շարունակեն իսպանական ընկերության հետ պայմանագիրը, կապված է այն հանգամանքի հետ, որ եթե խզեն պայմանագիրը, երկար վեճի՝ արբիտրաժային փուլ կսկսի, հնարավոր է՝ 2-3 տարի նոր կազմակերպություն չներգրավվի։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր