Սոցիալական կայքում ներկայացել է կնոջ անունով, 20-ամյա երիտասարդի հետ մերկ լուսանկարներ փոխանակել, հետո փող շորթել

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ հետո «Կ... Ս...»-ից ստացել է հաղորդագրություն՝ իր լուսանկարը չտեղադրելու եւ չտարածելու դիմաց 10 հազար դրամ փոխանցելու պահանջով, որը նույն օրը երեկոյան ինքը փոխանցել է «Տերմինալով»՝ «Կ... Ս...-ի» տված հաշվեհամարին:
Վայոց ձորի մարզային քննչական վարչության աշխատակիցների հետ համատեղ ձեռնարկած միջոցառումներով Եղեգնաձորի քրեական հետախույզները պարզել են, որ նշված հանցագործությունը կատարել է երեւանցի 23-ամյա մի տղամարդ: Մայիսի 29-ի գիշերը, Հայաստանի սահմանը հատելու ժամանակ, Բագրատաշենի սահմանային անցակետում նա հայտնաբերվել եւ ներկայացվել է Վայոց ձորի մարզային քննչական վարչություն:
Կատարվում է նախաքննություն: