Այստեղ հանգչող մարդիկ զոհվել են հանուն Արցախի, բայց այսօր իրենց հարազատները, հազարավոր արցախցիներ համարվում են փախստական իրենց հայրենիքում          Պուտինն ու Սի Ծինփինը Պեկինում երկկողմ բանակցություններ են վարել       Արցախի Հանրապետության տարածքում բնակված ժողովրդի հավաքական վերադարձը հայրենի օջախներ անօտարելի և բացարձակ իրավունք է    

31 մայիս 2019 13:50

Սա քաղաքական հետապնդում է. Միհրան Պողոսյանը՝ Վահագն Հարությունյանի վերաբերյալ քրգործի մասին

«Մարտի 1»-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի խափանման միջոցի գործով դատավորը հեռացել է խորհրդակցական սենյակ։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում Հարությունյանի պաշտպան Միհրան Պողոսյանն ասաց, որ արդեն մի քանի օր է, ինչ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Աննա Մաթեւոսյանի նախագահությամբ, քննվում է  Վահագն Հարությունյանի խափանման միջոցի հարցը. «Երեկվա նիստի ընթացքում ես ներկայացրել եմ մեր հիմնավորումները, թե ինչու է քննիչի միջնորդությունն անհիմն, ներկայացրել եմ, թե ինչպիսի իրավիճակում են հիմա կոնկրետ այս գործին առնչություն ունեցած պաշտոնատար անձինք եւ դատավորները, թե ինչ է տեղի ունենում դատավորների հետ, երբ այս գործով իշխանությանը ոչ հաճո որոշումներ են կայացվում»։
Միհրան Պողոսյանը նշեց, որ անդրադարձ է արել նաեւ դատարանների արգելափակմանը. «Ակնհայտ է, որ այստեղ քրեական հետապնդում չի իրականացվում, սա քաղաքական հետապնդում է»։
Նշենք, որ փետրվարի 6-ին Վերաքննիչ քրեական դատարանը բեկանել էր Վահագն Հարությունյանի կալանավորման վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշումը եւ գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության: Վերաքննիչ դատարանի այս որոշումից հետո Դատախազությունը բողոք էր ներկայացրել Վճռաբեկ դատարան, սակայն վերջինս այն վարույթ չէր ընդունել: Ուստի գործն ուղարկվել էր առաջին ատյանի դատարան՝ նոր քննության։
Հիշեցնենք, որ Վահագն Հարությունյանը որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ ՔՕ 38-349 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (ապացույցներ կեղծելը, որը կատարվել է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների վերաբերյալ գործերով), 308–րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ) եւ 309-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով):

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր