ԵԿՄ Վանաձորի խորհուրդը իշխանությունից պահանջում է դուրս բերել ՀՀ տարածքում տեղակայված Ադրբեջանի ԶՈՒ-ն          Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Ապրիլի 25-ին, 24 ժամ կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը    

03 հուն 2019 11:54

Տղերք, հերիք է ինքնագոլ խփեք Հայաստանի դարպասը,Ալիևը ոչ կիրթ է և ոչ էլ՝ նորմալ

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Շուրջ մեկ տարի է ասում եմ…
• Ադրբեջանի նկատմամբ ավելորդ հանդորժողականության և կեղծ խաղաղասիրության քարոզը վտանգավոր է:
• Չնայած իշխանության պնդումներին՝ պարզ դարձավ, որ Ալիևը ոչ կիրթ է և ոչ էլ՝ նորմալ:

• Անթույլատրելի է հրաժարվել Սանկտ Պետերբուրգի և Վիեննայի օրակարգերից, որի իրականացումը ձեռնտու չէր Ադրբեջանին:


• Պետք է շարունակել նախորդ իշխանության կոշտ դիրքորոշումը բանակցային գործընթացում, այլ ոչ թե առանց հստակ հայեցակարգի և օրակարգի վերելակներում պայմանավորվել Ալիևի հետ:
• Դատապարտելի է հնարավոր ռազմական բախման կամ պատերազմի վերսկսման մեղավոր հռչակել Հայաստանի և Արցախի որոշ «դավադիր» ուժերի:
Բայց ասողին լսող էր պետք:
Նախօրեին «կիրթ և նորմալ» Ալիևի ԱԳՆ-ն շփման գծում մարդկային կորուստների միակ մեղավոր հայտարարեց հայկական կողմերին:
Հ.Գ. Տղերք, հերիք է ինքնագոլ խփեք Հայաստանի դարպասը»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր