Օդի ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Տեսանյութ.Սկսվել է Լեռնայի Ղարաբաղից ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացը       Սամվել Վարդանյանի փաստաբանների հաղորդումը մանրամասներով կուղարկենք միջազգային կառույցներին    

04 հուն 2019 10:00

Լռության ուխտը պահող Սերժ Սարգսյանը «հուշիկ քայլերով, աննշմար» առաջ է գնում՝ սպասելով արցախյան հարցում զարգացումներին. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Դեռ ասուլիս չտվող, լռության ուխտը պահող Սերժ Սարգսյանը «հուշիկ քայլերով, աննշմար» առաջ է գնում։ Բացվեց Սերժ Սարգսյանի պաշտոնական կայքը, որը հատկապես արցախյան հիմնախնդրին առնչվող նրա նախկին ելույթներն է շրջանառում։

Վերակազմավորման այս փուլում ՀՀԿ-ում շատ բան են ծանրութեթև անում, հետո միայն քայլեր ձեռնարկում։
Սերժ Սարգսյանից մեծ ակտիվություն պահանջող կուսակցականները հաճախ են դժգոհում, թե ինչու է ուշանում ակտիվ քաղաքականություն նրա վերադարձը, չէ՞ որ երկրում լուրջ իրադարձություններ են տեղի ունենում, որոնք պետք է ստանան իրենց գնահատականը։

Ըստ մեր աղբյուրի, բոլոր նախկինները, այդ թվում Սերժ Սարգսյանը, սպասում են արցախյան հարցում զարգացումներին, հասկանալու համար` ի վերջո, ուր է տանում Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունն այդ հարցում, ինչից էլ կախված է ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի ճակատագիրը։ «Որքան էլ Փաշինյանն իրեն դուրս դնի հարցի կարգավորումից, միևնույն է, նա է փաստացի բանակցություններ վարողը»,- ընդգծեց մեր զրուցակիցը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր