Ո՞ւմ են ուղղված «եվրոպական» մեսիջները, և ինչի՞ է պատրաստ Փաշինյանը. «Փաստ»          Հերթը հասավ «պարականոն» սպառնալիքներին. ի՞նչ սպասել առաջիկայում. «Փաստ»       Հուլիսի 3-ին վթարային աշխատանքներով պայմանավորված 24 ժամով կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը    

04 հուն 2019 17:25

Տեսանյութ. Թուրքական զորքն ու ռազմատեխնիկան ժամանել են Նախիջևան.հանդիսավոր ընդունելություն է կազմակերպել

Թուրքիայի զինված ուժերի անձնակազմն ու ռազմատեխնիկան, որոնք ընդգրկված են թուրք-ադրբեջանական «Անխախտ եղբայրություն-2019» մարտավարական զորավարաժություններում, ժամանել են Նախիջևան:

Ինչպես հայտնում է minval.az-ը, այս կապակցությամբ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հանդիսավոր ընդունելություն է կազմակերպել:

Նշվում է, որ զորավարժություններն անցկացվելու են հունիսի 7-11-ը:

 Ադրբեջանն ու Թուրքիան զորավարժությունները կանցկացնեն ռազմական համագործակցության մասին համաձայնագրին համապատասխան:

Զորավարժությունների նախապատրաստական աշխատանքների շրջանակում Ումիդ կամրջի վրա տեղի է ունեցել երկու երկրների պետական դրոշների փոխանակման հանդիսավոր արարողությունը:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի և Թուրքիայի միջև ստորագրված ռազմական համագործակցության մասին համաձայնագրի համաձայն՝ մայիսի 1-3-ն Ադրբեջանում անց էին կացվել «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք 2019» խորագրով մարտական կրակով համատեղ մարտավարական զորավարժությունները:

Զորավարժությունների հիմնական նպատակն էր բարձրացնել զորքերի համատեղ գործողությունների արդյունավետությունը, փորձի փոխանակումը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր