Տեղի ունեցավ «ՖոտոԹերապիայի ստուդիայի» պաշտոնական բացումը, որը համադրում է հոգեբանությունն ու լուսանկարչությունը          Հայտնի են այս տարվա «Ոսկե ծիրան»-ի անցկացման ժամկետները       Թեհրանը Իրանի և ԱՄՆ-ի միջև երկարաժամկետ հրադադարի նոր առաջարկություն է փոխանցել Պակիստանին    

05 հուն 2019 11:29

Վարչապետը՝ «Մարտի 1»-ի գործով առաջին ձերբակալության մասին

«Փաստահավաք խմբի հրապարակած նյութերում, ակնհայտ է նաև այդ հարցաքննությունից, որ Ոստիկանության զորքերի ներկայացուցիչները ոչ թե պատմում են ճշմարտությունը, այլ փորձում են հնարավորին եղանակներով կոծկել այն»,- այսօր լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով «Մարտի 1»-ի գործով ձերբակալված ոստիկանության զորքերի հրամանատարի նախկին տեղակալ Գեղամ Պետրոսյանի դեպքին։
Անդրադարձ կատարելով Քոչարյանի և մյուսների գործի ընթացքին՝ վարչապետը նշեց․ «Ընդհանուր առմամբ կարող ենք արձանագրել, որ ամեն ինչ ընթանում է բնականոն հունով, այսինքն՝ բոլորի իրավունքները պաշտպանված են։ Մնացած իրավական հարցերի լուծումը պետք է տրվի համապատասխան ընթացակարգերով, և վարչապետի լիազորությունների մեջ, բարեբախտաբար թե դժբախտաբար, դա չի մտնում»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր