Հունիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան       Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»    

05 հուն 2019 11:50

Նիկոլ Փաշինյանը զգուշացրեց բոլորին

Բալանսավորված քաղաքականության արդյունքում մենք այս տարվա առաջին եռամսյակի արդյունքում ունենք 7,1 համախառն ներքին արդյունքի աճի ցուցանիշ: Սա ոչ թե տնտեսական ակտիվության ցուցանիշն է, այլ ամփոփված համախառն ներքին արդյունքի ցուցանիշը: Խորհրդարանում ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովներում «2018 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումների ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ապրիլ ամսվա տվյալներով տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 9,2 տոկոս: Սա համատեղ աշխատանքի արդյունք է, սա կառավարություն-խորհրդարան համագործակցության արդյունքն է: Սա նաև ընդդիմադիր գործընկերների հետ համագործակցության արդյունքն է»,-ասաց վարչապետը՝ նշելով, որ քննարկումները երբեմն սուր են լինում, սակայն առաջընթացի էներգիան հենց այդ քննարկումների, շփումների արդյունք է:
Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց խորհրդարանի բոլոր գործընկերներին համատեղ աշխատանքի համար․ «Շատ կարևոր է արձանագրել, որ մենք հավատարիմ ենք արժեքներին, որոնք հռչակել ենք ոչ բռնի, թավշյա, ժողովրդավարական հեղափոխության ժամանակ: Հայաստանում հաղթել է սիրո և համերաշխության հեղափոխությունը, մեր կառավարության համար եղել է և մնում է խնդիր այդ հեղափոխության արժեքների ներդնումը ՀՀ-ում որպես հանրային հարաբերությունների մշտական գործող համակարգ և արժեքային համակարգ: Մեզ համար մեծագույն խնդիրներց մեկը եղել ու մնում է բռնությունից զերծ հանրության ձևավորումը: Հայաստանում հենց այդպիսի միջավայր է: Հայաստանը բռնությունից զերծ երկիր է: Բռնության քարոզը, որը տեղ ունի Հայաստանում, իմ գնահատմամբ, լուսանցքային, ետցնցումային երևույթներ են: Բռնություն քարոզող ուժերն ու անձինք, անկախ նրանից իշխանության համակիրներ են, թե ընդդիմության, դուրս են մղվելու ՀՀ հանրային և քաղաքական կյանքից»,-ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ որոշ դեպքում կարող են նաև գործել իրավապահ մարմինները:




Վարչապետ Փաշինյանը խստորեն դատապարտեց բռնության որևէ դրսևորում՝ անկախ նրանից, թե ում համակիրներն են նման վարքով հանդես եկողները. «Բռնության և ատելության որևէ դրսևորում Հայաստանում տեղ ունենալ չի կարող: Հայաստանում այդ առումով կա հանրային կոնսենսուս, ինչը պետք է արտահայտվի նաև պետական մարմինների աշխատանքով»:
Անդրադառնալով պետական բյուջեի կատարման հաշվետվությանը՝ վարչապետն ասաց, որ բյուջեի կատարման գործընթացում պաշտոնյաների կաստայական բաժանում է եղել, եղել են պաշտոնյաներ, ովքեր հարկ չեն համարել ներկայանալ պետական բյուջեի կատարման մասին հաշվետվությանը․ «Այս տարի այդպես չի լինելու, բոլոր մարմինները բյուջեի կատարմանը կներկայան մարմինների ղեկավարների առաջին դեմքերով»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր