Սոցապծառայությունը դիմում է բոլոր գործատուներին եւ ֆիզիկական անձանց, որոնց գրքույկները դեռեւս թվայնացված չեն
![](https://mail.hayacq.com/uploads/posts/2018-10/medium/1540884007_4678033.jpg)
Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Ծառայությունը դիմում է բոլոր գործատուներին եւ ֆիզիկական անձանց, որոնց գրքույկները դեռեւս թվայնացված չեն.
Ծառայության տարածքային բաժինները ս.թ. հունիսի 4-ից վերսկսում են գրքույկների ընդունումը՝ թվայնացման աշխատանքները կազմակերպելու նպատակով:
Ծառայության տարածքային բաժինների պատասխանատուների տվյալները տեղադրված են Ծառայության պաշտոնական կայքում:
Անհրաժեշտ է նկատի ունենալ, որ գործատուները, որոնք ունեն մասնաճյուղեր կամ առանձնացված ստորաբաժանումներ, գրքույկները ներկայացնում են ելնելով անձնակազմի գործի վարման սկզբունքից (կենտրոնացված կամ ըստ ներկայացուցչությունների (մասնաճյուղերի):
Խնդրում ենք նկատի առնել, որ մինչեւ 01.01.2019թ. թվայնացված գրքույկներում անձանց ընդունման կամ ազատման մասին կատարված գրառումները կրկին թվայնացնելու համար հիմք չեն հանդիսանում եւ զերծ մնալ ավելորդ ծավալի աշխատանք կատարելուց:
Ֆիզիկական անձի գրքույկը, ֆիզիկական անձի կողմից ներկայացնելու անհնարինության դեպքում կարող է ներկայացվել այլ անձի կողմից՝ տվյալի սուբյեկտի կողմից տրված պարզ լիազորագրի առկայության դեպքում:
2019 թվականի ընթացքում կենսաթոշակի իրավունք ձեռք բերող եւ կենսաթոշակառու հանդիսացող անձանց (այդ թվում՝ աշխատող) գրքույկները թվայնացման չեն ներկայացվում:
Գրքույկները ներկայացնելու համար սահմանված ժամկետի վերջում ավելորդ կուտակումներից խուսափելու նպատակով Ծառայությունը հորդորում է գործատուներին չհապաղել եւ գրքույկները հնարավորինս շուտ ներկայացնել Ծառայության տարածքային բաժիններ:
Գրքույկները սահմանված կարգով թվայնացման ներկայացնելու նպատակով Ծառայությունն իր տարածքային բաժինների հետ միասին պատրաստակամություն է հայտնում պարզաբանելու բոլոր գործատուներին եւ ֆիզիկական անձանց հուզող հարցերը: